OpenAI-ի բրաուզերը կոչվում է Atlas եւ նման է ցանկացած այլ բրաուզերի։ Հատկանիշների թվում է ChatGPT չատբոտի միջոցով ցանկացած պատուհանում կողային վահանակ բացելու հնարավորությունը։

Օգնականը կարող է ամփոփել էջի կարեւորագույն հատվածները, համեմատել ապրանքները կամ վերլուծել տվյալները։ Կա նաեւ գործակալի ռեժիմ. այս ռեժիմում ChatGPT-ն փոխազդում է կայքերի հետ առանց օգտատիրոջ միջամտության, բայց նրանց վերահսկողության ներքո. օրինակ` կարող է ամրագրել չվերթներ։

Մի օրինակում մշակողները ցույց են տվել, թե ինչպես կարելի է բրաուզերը օգտագործել «իրական կյանքում»։ Բաղադրատոմսով վեբ էջը դիտելիս նրանք զրուցել են աջ կողմում գտնվող օգնականի հետ եւ հարցրել, թե ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ ուտեստի համար, որը կբավականացներ ութ մարդու։

Այնուհետեւ օգնականին խնդրել պատվիրել ուտեստի համար որոշ բաղադրիչներ. այն կատարել է առաջադրանքը գործակալի ռեժիմով՝ Instacart կայքում ֆոնային։ Բոլոր գործողությունները կարող են վերահսկվել։

Մեկ այլ օրինակ ցույց է տվել էլ. փոստի հետ աշխատանքը։ Բաց էլ. փոստի սեւագրում կարող եք ընդգծել տեքստը եւ խնդրել չատբոտին վերաշարադրել այն որոշակի ոճով։ Նույնը կարելի է անել օրացույցում եւ փաստաթղթերում։

Չատում կարող եք նաեւ հարցեր տալ ձեր որոնման պատմության վերաբերյալ, նույնիսկ եթե չկա որեւէ կոնկրետ հղում կամ կայքի անուն։

Ըստ ընկերության՝ օգտատերերը կարող են կառավարել իրենց տվյալները կարգավորումներում. օրինակ՝ նրանք կարող են թույլատրել դիտված բովանդակության օգտագործումը OpenAI մոդելները մարզելու, զրույցները արխիվացնելու կամ ջնջելու, ինչպես նաեւ վեբ զննարկման պատմությունը ջնջելու համար։

Զննարկիչն անվճար է եւ ներկայում հասանելի է միայն macOS-ի համար. այն կարելի է ներբեռնել OpenAI կայքից։ Windows-ի, iOS-ի եւ Android-ի համար նախատեսված տարբերակները «շուտով» հասանելի կլինեն։ Նախադիտման տարբերակում գործակալի ռեժիմը սկզբում հասանելի կլինի միայն ChatGPT Plus, Pro եւ Business բաժանորդների համար։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ զննարկիչը հիմնված է Chromium-ի վրա։