«Սեւան Ստարտափ Սամմիթ 2026»-ը (SSS) կմեկնարկի 2026-ի հուլիսի 26-ին։ Այն կհամախմբի աշխարհի տարբեր երկրների տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներին, ներդրողներին, ընկերություններին։

Ամեն տարի Սեւանի ափին համախմբվում են ներդրողներ, ձեռներեցներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ՝ տարբեր երկրներից։ «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը հանդիսանում է գիտելիքի փոխանցման հարթակ, որը միավորում է նորաստեղծ ստարտափ ընկերություններին մենտորների եւ ներդրողների հետ, օգնում է նոր գաղափարները վերափոխել հաջողակ բիզնեսի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրկին կաջակցի այս նախաձեռնությանը՝ դառնալով միջոցառման համակազմակերպիչ, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել էր 200 մլն դրամ։