13:03 | 11.11.25 | Նորություններ | 74
Եվրոպական Ինովացիոն Խորհուրդը (EIC) հրավիրում է հետազոտական թիմերին եւ deep-tech ստարտափներին դիմելու EIC Pathfinder 2025 ծրագրին՝ գիտական եւ բեկումնային նորարարությունները խթանող ֆինանսավորմանը։
Այս ծրագիրը նախատեսում է €300,000-ից մինչեւ €500,000 չափով դրամաշնորհ՝ ապագայի տեխնոլոգիաների նախնական փուլում զարգացմանն աջակցելու համար։
Դրամաշնորհը կծածկի նախագծի ծախսերի 70%-ը, իսկ մնացած 30%-ը պետք է համաֆինանսավորվի շահառուի սեփական միջոցներով։
Դիմողները պետք է ցուցադրեն՝
• բարձր ազդեցությամբ նորարարություն, որը կարող է ստեղծել նոր շուկաներ կամ փոխել առկա շուկաները,
• մտավոր սեփականության իրավունքի տիրապետում՝ ապահովելու համար ազատ գործունեության եւ գաղափարի պատշաճ պաշտպանության հնարավորությունը,
• հստակ տեսլական՝ շուկա դուրս գալու ճանապարհային քարտեզով (հստակ նպատակներով եւ չափելի KPI-ներով),
• մասշտաբավորման հավակնություն եւ հանձնառություն։
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է, իմանալ ավելին եւ դիմելհնարավոր է այստեղ։
Հայաստանում գրանցված ընկերությունները նույնպես կարող են մասնակցել այս ծրագրին։