ChatGPT-ի վեբ տարբերակում նկատվել են «խմբային զրույցներ», որոնցում կարելի է ավելացնել արձագանքներ եւ հատուկ կարգավորումներ։

Այլ օգտատերերին կարելի է հրավիրել զրույցների հղման միջոցով, սակայն դրանք դեռեւս չեն գործում։

Testing Catalog-ը նշել է, որ վճարովի բաժանորդագրություն ունեցող որոշ օգտատերեր այժմ ունեն «Սկսել խմբային զրույց» կոճակ վերին վահանակում եւ համապատասխան բաժին կողային վահանակում։


Ծրագրավորող Տիբոր Բլահոն բացատրել է, որ սա թույլ է տալիս օգտատերերին ստեղծել հղում եւ կիսվել այն այլ օգտատերերի հետ։ Յուրաքանչյուր զրույցում չատբոտին կարող են տրվել հատուկ հրահանգներ։

Բլահոն գրում է, որ բոտի «հիշողությունը» անձնական զրույցներից չի օգտագործվում խմբային զրույցներում։


Այլ տարբերակներից են արձագանքները, պատասխանները, հաղորդագրությունների մուտքագրման ցուցիչը, օգտատիրոջ մասին հաղորդումը, ֆայլերի վերբեռնումները, պատկերների ստեղծումը եւ վեբ որոնումը։ 

Զրույցները դեռեւս չեն գործում։ OpenAI-ը պաշտոնապես չի հայտարարել նոր գործառույթի մասին։