Apple-ը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ թողարկված iPhone Pocket դիզայներական պատյան, որի գինը 150 կամ 230 դոլար է։
Apple-ի խոսքով՝ iPhone Pocket-ը նախատեսված է ցանկացած iPhone-ի համար։ Աքսեսուարը կարելի է կրել տարբեր ձեւերով՝ ձեռքում, մարմնի վրա կամ ամրացված պայուսակին։ Ձգվելիս գործվածքը թույլ է տալիս տեսնել iPhone-ի էկրանը։
Apple-ը աքսեսուարը մշակել է ճապոնական դիզայներական ստուդիայի՝ Issey Miyake-ի հետ համատեղ, որը Սթիվ Ջոբսի հանրահայտ սեւ վերնաշապիկի ստեղծողներն են, ըստ 9to5Mac-ի։
iPhone Pocket-ը հասանելի է երկու տարբերակով՝ կարճ եւ երկար ժապավենով։ Առաջինի գինը 150 դոլար է, իսկ երկրորդինը՝ 230 դոլար։
Apple-ը ընդգծել է, որ պատյանները կլինեն սահմանափակ քանակությամբ, բայց չի նշել վաճառքի հանված աքսեսուարների ճշգրիտ քանակը։ iPhone Pocket-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 14-ին։
Հաճախորդները կկարողանան այն գնել աշխարհի 10 առաջատար Apple խանութներում, իսկ պատյանը հասանելի կլինի նաեւ առցանց պատվիրելու համար ԱՄՆ-ում, Չինաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում։