Խաղերի աշխարհը վաղուց մի համակարգչով չի եզրափակվում։ Այժմ խաղացողները ընտրում են սարքեր, որոնք համապատասխանում են տարբեր օգտագործման սցենարների։
Ոմանք նախընտրում են հզոր ստացիոնար համակարգիչ, մյուսները խաղում են բացառապես նոթբուքով, որոշ օգտատերեր էլ սովոր են խաղային կոնսոլներին։ Նախկինում ընտրությունը շարժունակության եւ հզորության մեջ էր, իսկ հիմա ASUS-ն առաջարկում է նոր լուծում՝ խաղային սարքերի ամբողջական շարք։
Օգտատերերը կարող են ընտրել իրենց կարիքներին համապատասխանող հարմար գաջեթ։ Միակ չափանիշը, որ մնում է անփոփոխ, էկրանի որակն է, նոր սերնդի պրոցեսորները եւ նորագույն գրաֆիկական լուծումները։
Այս հոդվածում կանդրադառնանք ASUS-ի երեք սարքերի՝ ROG G700 խաղային համակարգչին, ROG Strix SCAR G18 նոթբուքին եւ ROG Xbox Ally X (RC73) խաղային կոնսոլին։
Ինչո՞վ է առանձնանում ROG շարքը
ROG-ը (Republic of Gamers) ASUS-ի խաղային սարքերի պրեմիում շարք է, որը նախատեսված է եւ՛ խաղերի սիրահարների, եւ՛ պրոֆեսիոնալ գեյմերների համար։
Ապրանքանիշն ամեն տարի թարմացնում է պրոդուկտները՝ ներկայացնելով ամենաժամանակակից պրոցեսորներն ու գրաֆիկական քարտերը։ ROG նոթբուքերը հայտնի են իրենց հզոր տեխնիկական բնութագրերով։ Ավելին, ASUS-ի ինժեներները օգտագործում են նորարարական սառեցման համակարգեր, բարձրորակ նյութեր եւ, իհարկե, դիզայն եւ լուսավորություն, որոնց շնորհիվ դրանք տարբերվում են ցանկացած այլ խաղային սարքից։
Ներկայացնում ենք երեք սարք, որոնք կարող եք հավաքվել ցանկացած կարգավորումով՝ հզոր խաղային համակարգչից մինչեւ պորտատիվ կոնսոլ։
ROG G700
ROG G700-ը համակարգիչ է, որը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնք գնահատում են առավելագույն արտադրողականությունը, թարմացման հնարավորությունները եւ դիմացկունությունը։
Հիմնական բնութագրերը● Պրոցեսոր՝ մինչեւ Intel Core Ultra 9 285K (24 միջուկ/24 հոսք, մինչեւ 5.7 ԳՀց տակտային հաճախականությամբ)
● Գրաֆիկա՝ մինչեւ NVIDIA GeForce RTX 5090 32 ԳԲ GDDR7
● Օպերատիվ հիշողություն՝ 4 DDR5 U-DIMM սլոթեր, առավելագույնը՝ 64 ԳԲ
● Հիշողություն՝ մինչեւ 2 ՏԲ M.2 NVMe PCIe 4.0
● Պատյան եւ սառեցում. հեղուկային սառեցում/օդային սառեցում, օդափոխիչ
ROG G700-ը հագեցած է առաջատար Intel Core Ultra 9 պրոցեսորով՝ նոր սերնդի ճարտարապետությամբ, որը հեշտությամբ կատարում է ցանկացած առաջադրանք։ NVIDIA GeForce RTX 5090 գրաֆիկական քարտը, կառուցված Blackwell ճարտարապետության վրա, ապահովում է անհավանական գրաֆիկա եւ իրատեսական պատկեր՝ ճառագայթային հետագծման եւ DLSS 4 եւ Frame Generation AI տեխնոլոգիաների շնորհիվ։
Համակարգը աջակցում է մինչեւ 64 ԳԲ DDR5 հիշողությանը եւ բարձր արագությամբ PCIe 4.0 սկավառակների, որոնք կարելի է թարմացնել մինչեւ PCIe 5.0, ինչը ROG G700-ին ոչ միայն հզոր է դարձնում․ այս համակարգիչն արդեն լիովին պատրաստ է ապագա տեխնոլոգիաներին։
ASUS-ը հատկապես առանձնացնում է իր բարելավված սառեցման համակարգը՝ չորս օդափոխիչներով եւ օպտիմալ օդային հոսքով, որը պահպանում է կայուն աշխատանք նույնիսկ ծայրահեղ ծանրաբեռնվածության դեպքում։
ROG Strix SCAR G18
Այս նոթբուքը նախատեսված է ամենախստապահանջ խաղացողների եւ մասնագետների համար: ROG Strix SCAR G18-ը համատեղում է սովորական ստացիոնար համակարգչի աշխատանքը շարժունակության հետ: 18 դյույմանոց էկրանը, բարձրակարգ բաղադրիչները եւ կոնֆիգուրացիաները նախատեսված են AAA խաղերի, հոսքային հեռարձակման եւ բարդ աշխատանքային խնդիրների համար:
Հիմնական բնութագրերը• Պրոցեսոր՝ Intel Core Ultra 9 275HX, 24 միջուկ եւ 24 հոսք, Intel AI Boost NPU մինչեւ 13 TOPS
• Գրաֆիկա՝ NVIDIA GeForce RTX 5090 Laptop GPU
• Օպերացիոն համակարգ՝ Windows 11
• Էկրան՝ 18 դյույմ Mini-LED, 2560×1600 (2.5K) կետայնություն, 240Hz թարմացման հաճախականություն, 100% DCI-P3 ծածկույթ, G-Sync
• RAM՝ մինչեւ 64GB, կարելի է թարմացնել
• Պահեստավորում՝ մինչեւ 2-4 ՏԲ PCIe 4.00
ROG Strix SCAR 18 ունի նույն հզոր բնութագրերը, ինչ խաղային համակարգիչը։ Անմիջապես աչքի են ընկնում վառ Aura Sync լուսավորությունը եւ մեծ էկրանը։ Այն հագեցած է նոր սերնդի Intel Core Ultra 9 պրոցեսորով, որն ապահովում է ակնթարթային արձագանք եւ սահուն աշխատանք նույնիսկ բազմաթիվ բաց առաջադրանքների դեպքում։ NVIDIA GeForce RTX 5090 տեսաքարտն ապահովում է ֆոտոռեալիստական գրաֆիկա՝ ճառագայթային հետագծմամբ եւ DLSS 4-ով։
Մեծ, 18 դյույմանոց ROG Nebula HDR էկրանը հատուկ նախագծված է գեյմերների համար. դրա բարձր պայծառության, 240 Հց թարմացման հաճախականության եւ ճշգրիտ գույների վերարտադրության շնորհիվ յուրաքանչյուր կադր հստակ է եւ ճշգրիտ: Սառեցման համակարգը մոդելի առանձնահատկություններից մեկն է: Նոթբուքը հագեցած է գոլորշու խցիկով, երեք Arc Flow օդափոխիչներով եւ Conductonaut Extreme հեղուկ մետաղով, որոնք արդյունավետ ցրում են ջերմությունը՝ պահպանելով կայունությունը նույնիսկ տուրբո ռեժիմում:
Պետք է նշել նաեւ թարմացվող համակարգը․ ներքեւի վահանակը հեշտությամբ հանվում է առանց պտուտակների, իսկ SSD-ն կարող է տեղադրվել Q-latch-ի միջոցով: Սա օգտատերերին հնարավորություն է տալիս եւ՛ թարմացնել իրենց նոթբուքը, եւ՛ հեշտությամբ մաքրել այն:
ԱՊՀ երկրների համար հասանելի ASUS Perfect Warranty-ն ROG նոթբուքերի օգտատերերին ընձեռնում է կարեւոր առավելություն․ այն տալիս է երաշխիք պատահական վնասներից, այդ թվում սարքի ընկնելուց, սարքի վրա հեղուկ թափվելուց, լարման հանկարծակի տատանումներից։
Ծրագիրը գործում է ASUS, Republic of Gamers (ROG) եւ TUF նոթբուքերի համար (բացառությամբ Enterprise P, B, BR եւ Chromebook շարքի սարքերը), որոնք գնվել են ASUS-ի լիազորված վերավաճառողներից 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում եւ Թուրքմենստանում, ինչպես նաեւ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո՝ Ղազախստանում: Օգտատերերը պետք է պարզապես ստեղծեն ASUS հաշիվ, եթե դեռ չունեն այն, եւ գրանցեն իրենց նոթբուքը գնումից հետո 90 օրվա ընթացքում։
ROG Xbox Ally X կոնսոլ
ROG շարքը ներառում է ոչ միայն համակարգիչներ եւ նոթբուքեր: Ապրանքանիշի շարքը համալրվել է խաղային կոնսոլով, որը թույլ է տալիս խաղալ, որտեղ ցանկանում եք: Այն ներկայացնում է պորտատիվ Windows կոնսոլի թարմացված տարբերակը:
Xbox-ի հետ համագործակցության շնորհիվ կոնսոլն առանձնանում է ավելի արդյունավետ դիզայնով, Xbox-ի ֆիրմային կառավարիչին նմանակող բռնակներով, իսկ ROG-ի եւ Xbox-ի միկրոտեքստը, ինչպես նաեւ բռնակների եւ օդանցքների վրա գտնվող լոգոները ընդգծում են դրա խաղային ոճը: Ավելին, սարքի տեխնիկական բնութագրերը նման են բարձրակարգ խաղային համակարգերի տեխնիկական բնութագրերին:
Հիմնական բնութագրերը• Պրոցեսոր՝ AMD Ryzen™ AI Z2 Extreme (8 միջուկ, 16 հոսք, մինչեւ 5.0 GHz, NPU մինչեւ 50 TOPS)
• Գրաֆիկա՝ AMD Radeon™ Graphics
• Պահեստավորում՝ 1 ՏԲ PCIe 4.0 NVMe M.2 SSD (2280)
• Օպերացիոն համակարգ՝ Windows 11 Home
• RAM՝ 24 ԳԲ LPDDR5x-8000
• Էկրան՝ 7″ FHD (1920×1080), 120 Հց
• Մարտկոց՝ 80 Վտժ, 65 Վտ USB-C լիցքավորում
• Չափսեր եւ քաշ՝ 29 × 12.1 × 2.75–5.09 սմ, 715 գ
Կոնսոլն աշխատում է AMD Ryzen AI Z2 Extreme հարթակով՝ Radeon գրաֆիկական քարտով, որը կարող է հեշտությամբ գործարկել ժամանակակից խաղեր հայտնի գրադարաններից։
Սարքն ունի 7 դյույմանոց Full HD էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ եւ Gorilla Glass Victus ծածկույթով՝ պարզ պատկերների եւ վառ գույների համար։ Կառավարման համակարգերը մտածված են մինչեւ վերջին մանրուքը. հարմար A, B, X, Y կոճակները, Հոլլի էֆեկտի թրիգերները, կրկնակի դիրքով բամպերները, ճշգրիտ մինի-ջոստիկները, HD վիբրացիան եւ 6 առանցքային հիրոսկոպի օգնում են զգալ խաղը։
Ձայնը լրացնում է պատկերը՝ Dolby Atmos տեխնոլոգիայով բարձրախոսների եւ խելացի ձայնի ուժեղարարի շնորհիվ։
Օգտագործման սցենարներ
Յուրաքանչյուր ROG սարք նախատեսված է յուրահատուկ խաղային ոճի համար: ROG Xbox Ally X-ը իդեալական է երիտասարդ օգտատերերի համար կամ նրանց, որոնք սիրում են խաղալ ճանապարհին՝ ինքնաթիռում կամ սրճարանում:
ROG Strix SCAR 18-ը հզոր նոթբուք է՝ մեծ էկրանով եւ պրոֆեսիոնալ գրաֆիկայով: Այն հարմար է օգտատերերին, որոնք նախընտրում են պորտատիվ սարքերը՝ համակարգիչների փոխարեն, բայց միեւնույն ժամանակ ցանկանում են ստանալ հզոր արտադրողականություն:
Եթե ցանկանում եք կառուցել հզոր տնային աշխատանքային կայան, ROG G700-ն ամենաճիշտ ընտրությունն է, քանի որ այս համակարգիչը համատեղում է համակարգչի բոլոր առաջատար հնարավորությունները:
2025 թվականի ROG շարքը
Երեք սարքերն էլ հարմար են բոլոր սցենարների համար՝ սկսած խաղերից մինչեւ պրոֆեսիոնալ կիբեոսպորտ եւ բարձր բնութագրեր պահանջող ստեղծագործական աշխատանք: Յուրաքանչյուրը կառուցված է Intel, AMD եւ NVIDIA ամենաժամանակակից չիփսեթների վրա՝ ապահովելով հարթ, կայուն եւ իրատեսական գրաֆիկա ցանկացած միջավայրում։
ROG շարքի թարմացված դիզայնը արժանի է հատուկ ուշադրության. ճշգրիտ, տեխնոլոգիապես առաջադեմ դիզայն, նոթբուքի Aura Sync լուսավորություն, պրեմիում դասի նյութեր եւ երկար խաղային սեանսների համար նախատեսված էրգոնոմիկա: Յուրաքանչյուր մանրուք՝ սառեցումից մինչեւ Dolby Atmos աուդիո, նախագծված է հարմարավետության եւ առավելագույն արդյունավետության համար։
ROG 2025 շարքը հզորությունն ու նորարարությունը գնահատողների համար է: