17:27 | 29.12.25 | Նորություններ | 55
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբ (AICA Angels) հայտարարել է Kartes Analytica եւ BeeSync ստարտափներում ներդրումներ կատարելու մասին։
Kartes Analytica-ն մասնագիտացած է տվյալահեն պրոդուկտների մշակման եւ իր առաջադեմ երկրատարածական վերլուծական հարթակի միջոցով կիրառելի պատկերացումների մշակման մեջ:
BeeSync-ն արհեստական բանականությամբ աշխատող խելացի մեղվապահական համակարգ է, որը նախատեսված է մեղվաբույծներին, աճեցնողներին եւ փոշոտման ծառայություններ մատուցողներին օգնելու համար վերահսկել մեղվանոցների առողջությունը եւ նվազեցնել կորուստները։
Ամփոփելով 2025-ը, Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հայտնել է, որ ընթացիկ տարվա ընթացքում 4 ստարտափում ներդրում են կատարել, ցանցին միացել է 6 նոր հրեշտակ ներդրող՝ Կանադայից եւ Սիլիկոնյան հովտից մինչեւ Նյու Յորք, Դուբայ եւ Ֆրանսիայից։ 2025-ի ընթացքում տացել են 74 ստարտափի դիմում եւ ընտրել է 24 ստարտափ՝ ցանցի հրեշտակներին ներկայացնելու համար։