500 Global-ը հայտարարել է Եվրասիայում իր աքսելերատոր ծրագրի 10-րդ փուլի հայտերի ընդունման մասին՝ թիրախավորելով տարածաշրջանի վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին, այդ թվում՝ Հայաստանից։

12 շաբաթ տեւող ծրագիրը կմեկնարկի 2026թ. ապրիլի 6-ին եւ կավարտվի հունիսի 25-ին։ Այն կկենտրոնանա հաճախորդների բացահայտման, շուկա մուտք գործելու ռազմավարության, գլոբալ աճի եւ ներդրումների ներգրավման վրա։ Ընտրված ստարտափները հնարավորություն կունենան աշխատել միջազգային մենտորների հետ եւ միանալու տարածաշրջանային հիմնադիրների ցանցին։

Մասնակցության պահանջները՝

•    տեխնոլոգիայով աջակցվող լուծում,
•    ներկայություն Եվրասիայում,
•    գործող նախատիպ,
•    գլոբալ շուկաներին ուղղված աճի ներուժ,
•    ֆունկցիոնալ թիմ՝ շուկայի խորքային ընկալմամբ,
•    վենչուրային ներդրումների համար գրավիչ (VC-backable)։

Առաջնահերթ դիմելու վերջնաժամկետը փետրվարի 11-ն է, վերջնականը՝ փետրվարի 18-ը։ Բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դինել հնարավոր է այստեղ։