Y Combinator-ը դիմումներ է ընդունում 2026 թվականի գարնանային աքսելերացիոն ծրագրի համար։

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։

Հեղինակավոր աքսելերացիոն ծրագրի շրջանավարտներից են այնպիսի հայ հիմնադիրներ, ինչպիսիք են Ալեքսիս Օհանյանը (Reddit), Թաթուլ եւ Հրաչիկ Աջամյանները (Wakie), Անդրեյ Սանթրոսյանը (Redouble AI), Աշոտ Այվազյանը (Cloudchipr), Արմեն Բերջիկլին (Kanjoya), Դավիթ Բունիաթյանը (ActiveLoop) եւ մյուսները։

Դիմելու պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։