Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է մարտի 11-ին Փարիզում նոր մասնաճյուղ բացելու մասին։

Փարիզյան մասնաճյուղը կհամախմբի տեղական եւ միջազգային հրեշտակ ներդրողներին, ԵՄ ստարտափ գործարքները կկիսվի STAN-ի գլոբալ ցանցում, կօգնի հիմնադիրներին աճել կապիտալի, փորձի եւ կապերի միջոցով, կուժեղացնի տեխնոլոգիական կամուրջները ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ։

Փարիզի մասնաճյուղի պաշտոնական մեկնարկի օրը կանցկացվի նաեւ փիչինգ միջոցառում, որին մասնակցելու համար վաղ փուլում գտնվող ստարտափները կարող են դիմել այստեղ։

STAN-ը գլոբալ հրեշտակ ներդրողների ցանց է, որը կապում է ուժեղ հիմնադիրներին գլոբալ ներդրողների հետ։ Ցանցն ընդգրկում է 40-ից ավելի հրեշտակ ներդրող ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ Հայաստանում, այն կատարել է $1.5 միլիոնից ավելի ներդրում 30 ստարտափ գործարքում։ STAN-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը գործարկվել է 2024 թվականին եւ արդեն անցկացրել մի քանի օֆլայն փիչինգ սեսիա։