Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը եւ ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ 

Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլեւ ժամանակակից, կայուն եւ անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։

Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի եւ ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ եւ անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից եւ համակարգերի կայուն աշխատանքից։ Ucom-ի առաջարկած ծառայությունը ապահովում է գործնական եւ երկարաժամկետ արժեք ստեղծող լուծում՝ սկսած տարածքի ուսումնասիրությունից եւ նախնական ցանցի նախագծումից մինչեւ  ներքին ցանցի լիարժեք գործարկում եւ փորձարկում։  

«Ucom-ը հանդես է գալիս որպես համալիր տեխնոլոգիական գործընկեր՝ աջակցելով կազմակերպություններին իրենց թվային ենթակառուցվածքների զարգացման, արդյունավետ աշխատանքի եւ կայուն աճի ապահովման գործում։ Մենք ամեն ինչ անում ենք՝ կորպորատիվ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ ժամանակ եւ ռեսուրսներ խնայելու համար», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծառայության շրջանակում Ucom-ը իրականացնում է ներքին ցանցի կառուցման ամբողջական գործընթացը՝ ներառյալ տարածքի ուսումնասիրությունը, տեխնիկական նախագծումը, մալուխների անցկացման աշխատանքները, սարքավորումների տեղադրումն ու ցանցի ինտեգրումը։ Կիրառվում են վերջին սերնդի սարքավորումներ՝ ապահովելով բարձր արագություն, հուսալիություն, տվյալների պաշտպանություն եւ հեշտ մասշտաբավորում՝ բիզնեսի աճին համահունչ։

Բարձրակարգ ներքին ցանցի կառուցումը  հնարավորություն է տալիս կազմակերպություններին բարձրացնել ներքին հաղորդակցության արդյունավետությունն ու կայունությունը, ձեւավորել տեխնոլոգիապես զարգացած աշխատանքային միջավայր եւ ապահովել տվյալների անվտանգ կառավարում։

Ծառայության արժեքը հաշվարկվում է անհատապես՝ կախված նախագծի ծավալից եւ բարդությունից։ Նախնական գնահատումն իրականացվում է մինչեւ պայմանագրի կնքումը։