ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական եւ տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին։

Հաքաթոնը կանցկացվի մարտի 17-19-ը: Կարող են մասնակցել 15 տարեկան եւ բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրվածություն եւ փորձ ունեն հետեւյալ ոլորտներում՝

•    ռոբոտաշինություն,
•    ծրագրավորում,
•    ինժեներական լուծումներ,
•    էլեկտրոնիկա,
•    մեխատրոնիկա:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 2-ն է։  Գրանցվել՝ այստեղ։

Հաքաթոնի կանոնակարգին եւ մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։