NVIDIA եւ Nebius Group N.V. ընկերությունները հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին՝ ուղղված արհեստական բանականության (ԱԲ) շուկայի համար հաջորդ սերնդի ամպային ենթակառուցվածքների մշակմանը եւ ներդրմանը:

NVIDIA-ն $2 միլիարդ է ներդնում Nebius-ում:

«Դա արտացոլում է NVIDIA-ի վստահությունը Nebius-ի բիզնեսի եւ ընկերության ինժեներական փորձառության բացառիկ խորության նկատմամբ», - ասված է NVIDIA-ի հաղորդագրության մեջ:

Nebius-ը (նախկին Yandex N.V.) ստեղծվել է Yandex-ի մի քանի նախագծերի հիման վրա: 

2025 թվականին Nebius Group-ը $20 միլիարդի հնգամյա պայմանագիր էր կնքել Microsoft կորպորացիայի հետ: