OpenAI-ը նախատեսում է ինտեգրել Sora տեսանյութերի գեներատորը ChatGPT-ի մեջ, գրում է The Information-ը։

Sora-ն այժմ հասանելի է կայքում եւ հավելվածների տեսանյութերի բաժնում։ Թարմացումը թույլ կտա ChatGPT-ի օգտատերերին ստեղծել տեսանյութեր՝ օգտագործելով Sora-ն չատբոտի ներսում։ Սա կարող է օգնել ընկերությանը ներգրավել ավելի շատ օգտատերերի՝ Anthropic-ի Claude-ի հետ մրցակցության սրման պայմաններում։

Միեւնույն ժամանակ, ստեղծված deep fake-երի քանակը կարող է աճել։ Ավելին, ըստ The Information-ի, ինտեգրումը կարող է բարձրացնել OpenAI-ի ծախսերը, ինչը կարող է ազդել չատբոտի բաժանորդագրության գնի վրա։