14:28 | 23.03.26 | Նորություններ | 456

AI Conf Armenia 2026-ն ընդունում է մասնակցության հայտեր

Ապրիլի 18-ին AI Conf 2026 Հայաստանի արհեստական բանականության ոլորտի առաջատար համաժողովը կանցկացվի արդեն 4-րդ անգամ: 

AI Conf 2026 համաժողովի առաքելությունն է խթանել ուսանողների եւ երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը GPU-ի վրա հիմնված հաշվարկների ոլորտում։

Համաժողովը նպատակ ունի ցուցադրելու այն բացառիկ ռեսուրսներն ու տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք այսօր հասանելի են թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում՝ հիմք նախապատրաստելով հետազոտողների նոր սերնդի ձեւավորման համար:

Հրավիրված հատուկ ելույթներով հանդես կգան ոլորտի համաշխարհային առաջատարներ.
•    Ռեւ Լեբարեդյանը՝ NVIDIA ընկերության փոխնախագահը,
•    Արմեն Աղաջանյանը՝ Perceptron ընկերության հիմնադիր (նախկինում՝ Meta AI-ի հետազոտական խմբերի ղեկավար)։

Այն կազմակերպվում է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Krisp ընկերության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Երեւանէն գիտակրթական հիմնադրամի համագործակցությամբ:

Համաժողովին մասնակցությունն անվճար է, գրանցվել հնարավոր է այստեղ։