Ապրիլի 11-ին կկայանա Yandex Armenia Dev Meetup-ը՝ middle+ backend ծրագրավորողների համար: 

Հաղորդագրության մեջ ասված է. 

«Կքննարկենք, թե ինչպես են ստեղծվում մեր պրոդուկտները, ինչ ճարտարապետական լուծումներ են դրանց հիմքում, եւ ինչպես են նոր ծառայությունները անցնում գաղափարից մինչեւ գործարկում։ Միթափը կանցկացվի անգլերեն լեզվով։

Ծրագրում՝ մեր փորձագետների ելույթներ եւ գործնական վորկշոփներ։


Վադիմ Պացեւը կպատմի, թե ինչպես թիմը ստեղծեց DeepResearch-ը - AI-գործակալների համակարգ, որը հասկանում է ընկերության ներքին ենթակառուցվածքը եւ օգնում ամեն օր խնայել հարյուրավոր աշխատանքային ժամեր։

Ռոման Ելիզարովը կբացատրի, թե ինչու ալգորիթմական բաժինները շարունակում են մնալ հարցազրույցների կարեւոր մասը եւ ինչպես է ալգորիթմական մտածողությունը կապված ինժեներական հասունության հետ։

CaseLab՝ SRE թեմայով՝ միկրոսերվիսների հուսալիության կառավարման ինտերակտիվ սիմուլյատոր։ Մասնակիցները կփորձեն իրենց SRE թիմի դերում եւ կանցնեն միջադեպերի արձագանքման ամբողջական ցիկլը։

HR վորկշոփ՝ ծրագրավորումից մենեջմենթի անցման մասին։ Միասին կքննարկենք կարիերայի հնարավոր սցենարները եւ առաջին կառավարման որոշումները։

Գրանցվելու համար անցեք հղումով. https://yandex.com.am/events/dev-meetup-2-am