Krisp-ը կրկին առաջադրվել է Webby Awards մրցանակի միանգամից երեք անվանակարգում։

«Տեխնիկական ձեռքբերում»«Մշակողների գործիքներ եւ API-ներ» ու «AI ձայնային եւ խոսակցական ինտերֆեյսի լավագույն օգտագործում» անվանակարգերում Krisp-ը պայքարում է համաշխարհային առաջատար ընկերությունների շարքում։

Webby մրցանակը առաջատար միջազգային մրցանակ է, որը շնորհվում է ինտերնետում գերազանցության համար։ Հիմնադրվելով 1996 թվականին՝ համացանցի սկզբնական շրջանում, Webby մրցանակը շնորհվում է Թվային արվեստների եւ գիտությունների միջազգային ակադեմիայի (IADAS) կողմից՝ 3000-ից ավելի անդամ ունեցող ժյուրիից։