Auto.am-ում հայկական ավտոշուկայում առաջինը գործարկվել է արհեստական բանականությամբ AI-ով աշխատող որոնում, որը բետա տարբերակով արդեն հասանելի է կայքի բոլոր օգտատերերին։
Այն անհամեմատ հեշտացնում է մարդկային, բնական լեզվով ձեւակերպված հարցումներով ճիշտ ավտոմեքենա գտնելը։
Կայքի վերեւում հայտնված «AI Mode» կոճակը բացում է AI օգնականի պատուհանը։ Օգտատերը գրում է, թե ինչ է փնտրում, օրինակ՝ «Փնտրում եմ Nissan Rogue 2021-2023, մաքսազերծված» եւ համակարգն անմիջապես ցուցադրում է համապատասխան հայտարարությունները։
AI օգնականն այժմ աշխատում է բետա, այսինքն՝ փորձնական ռեժիմով։ Որքան ակտիվ օգտագործվի, այնքան ավելի խելացի կդառնա AI օգնականը եւ մոտակա շաբաթներին համակարգի արդյունավետությունը կհասնի առավելագույն մակարդակի։
photo © Auto.am
Այս նորարարությունն իրականություն է դարձել
Auto.am-ի եւ
Turn.am-ի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ընկերությունները նախկինում արդեն հայտարարել էին իրենց համագործակցության մասին եւ սա հերթական համատեղ ծրագիրն է։ Turn.am-ը հայկական ծառայությունների առցանց շուկայի ամենադինամիկ եւ տեխնոլոգիապես նոր սերնդի հարթակն է, որը մաս է կազմում միջազգային
ServiceOrca-ի եւ հայկական շուկայում առաջինն է ներդրել AI օգնական՝ օգտատերերին անհրաժեշտ ծառայությունն արագ գտնելու համար։
Auto.am-ն այժմ ակտիվ փոփոխությունների փուլում է. շուտով օգտատերերին կներկայանա նոր մոտեցմամբ, ավելի հարմարավետ դիզայնով եւ AI գործիքների ընդլայնված փաթեթով։ Բոլոր թարմացումներն առայժմ հասանելի են վեբ տարբերակում, իսկ մոբայլ հավելվածում հայտնվելու են շուտով։
Auto.am մոբայլ հավելվածն արդեն հայ վարորդների ամենօրյա ուղեկիցն է, որն ունի 40,000-ից ավելի ներբեռնում
Android եւ
iOS հարթակներում։
Auto.am-ը Հայաստանի ավտոմեքենաների վաճառքի առաջին հարթակներից մեկն է, որը հասանելի է 2003 թվականից եւ բազմիցս թարմացվել ու զարգացել է տարիների ընթացքում։ Հայկական շուկայում Auto.am-ը միշտ հանդես է եկել որպես նորարարությունների առաջամարտիկ, եւ ոլորտում առաջատար մնալն ու օգտատերերի համար կայքից օգտվելը հնարավորինս հարմարավետ ու օգտակար դարձնելը եղել են ընկերության հիմնական առաջնահերթությունները։