13:27 | 13.04.26 | Նորություններ | 1784

Yandex Armenia-ն մեկնարկել է ծրագրավորման եւ մաթեմատիկայի մրցույթի գրանցումները

Yandex Armenia-ն մեկնարկել է Coding and Math Contest ծրագրավորման եւ մաթեմատիկայի մրցույթի գրանցումները։ 

Մրցույթը նախատեսված է մասնագիտական ֆակուլտետների ուսանողների եւ ՏՏ մասնագետների համար։ Դիմումները ընդունվում են մինչեւ ապրիլի 25-ը։ 

Ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցները կկարողանան անցնել պրակտիկա Yandex Armenia-ում կամ անմիջապես անցնել ընտրության եզրափակիչ փուլ` Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում (Yandex School of Data Analysis)։ 
 
Մրցույթի առաջադրանքները մշակում են ալգորիթմների եւ արհեստական բանականության/ ոլորտի փորձագետները, խնդիրների հեղինակներ ու միջազգային մրցույթների հաղթողներ։ Առաջադրանքները հաջողությամբ հաղթահարելու համար կպահանջվեն ժամանակակից ծրագրավորման լեզուների, ալգորիթմների, վիճակագրության, հավանականությունների տեսության, մաթեմատիկական վերլուծության եւ գծային հանրահաշվի գիտելիքներ։ Մրցույթը կանցկացվի անգլերեն, մասնակցությունն անվճար է։ 
 
Առաջին փուլում մասնակիցներից կպահանջվի  հեռակա կարգով ուծել խնդիրների շարք երկու բաժիններում՝ ծրագրավորում եւ մաթեմատիկա։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները  կհրավիրվեն երկրորդ փուլ, որը կանցկացվի օֆլայն։ Եզրափակիչ փուլ անցածներին կառաջարկվեն բարդության բարձր մակարդակի խնդիրներ երկու ուղղություններով։ Հաղթողներ կճանաչվեն ամենաբարձր միավորներ հավաքած հինգ մասնակիցները։  

Յանդեքսի  ծրագրավորման եւ մաթեմատիկայի մրցույթը կմեկնարկի 2026 թվականի ապրիլի 26-ին: 

Գրանցվել կարելի է մինչեւ ապրիլի 25-ը պաշտոնական էջում՝ այս հղումով:

«Y.E. Hub Armenia» ՍՊԸ-ն Yandex Coding եւ Math Contest ինտենսիվ նախագծի շրջանակներում կրթական ծառայություններ չի մատուցում: