14:20 | 10.04.26 | Նորություններ | 664
Ucom-ը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը ուրախությամբ հայտարարում են «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին՝ հիմնվելով երկու տարվա հաջող համագործակցության վրա։
Այս ռազմավարական գործընկերությունը շարունակում է Հայաստանի կանաչ տնտեսության զարգացումը խթանելու իր առաքելությունը՝ աջակցելով այն ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիաների միջոցով լուծում են բնապահպանական կարեւոր մարտահրավերներ։
Ucom Ֆելոուշիփ 2025-ի երեք հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ 400,000 դրամ՝ իր գաղափարը զարգացնելու եւ գործունեությունն ընդլայնելու համար։ Դրանց թվում էին լիարժեք քայքայվող մեղրամոմե կտորաթերթեր պատրաստող Bee Green-ը, որը պայքարում է պլաստիկ թափոնների դեմ, Eco Habit-ը, որը զբաղվում է կապրոնե զուգագուլպաների արտադրական թափոններով գորգերի արտադրությամբ՝ միաժամանակ աշխատատեղեր տրամադրելով խոցելի խմբերին, եւ Sun Home հյուրատունը՝ էկոտուրիզմի նախաձեռնություն, որը խթանում է կայուն զարգացումը Լոռու մարզում։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ կանաչ տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն զարգացման կարեւոր շարժիչ ուժ։ «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն առաջարկում են նորարար գաղափարներ, այլեւ ներկայացնում են իրական լուծումներ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը եւ Հայաստանի կայուն ապագային։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են այս գաղափարները վերածվում գործնական նախաձեռնությունների, եւ վստահ ենք, որ դրանցից շատերը կդառնան երկրի ապագա կանաչ տնտեսության կարեւոր բաղադրիչներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ արդեն երրորդ տարին շարունակվող համագործակցությունը վերահաստատում է մեր այն ընդհանուր համոզմունքը, որ շրջակա միջավայրի ճգնաժամերին դիմակայելու ամենաարդյունավետ ճանապարհը համապարփակ եւ ձեռնարկատիրական մոտեցումն է։ Տրամադրելով այս նորարարներին բարձրակարգ մենթորություն եւ զարգացման համար նպաստավոր միջավայր՝ մենք ձեւավորում ենք փոփոխություններ իրականացնող կայուն համայնք, որը կնպաստի Հայաստանի ավելի կայուն եւ շրջանաձեւ տնտեսության ձեւավորմանը»,- նշել է Իմփաքթ Հաբ Երեւանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլյանը։
Ութամսյա ինկուբացիոն ծրագիրն այս տարի եւս առաջարկում է գործնական դասընթացներ, ոլորտի առաջատար մասնագետների մենթորություն, հասանելիություն Իմփաքթ Հաբի համաշխարհային ցանցին, որն ընդգրկում է աշխարհի ավելի քան 100 վայր, ինչպես նաեւ ֆինանսավորման հնարավորություն, որտեղ լավագույն թիմերը կստանան 400 000 ՀՀ դրամ մրցանակ:
Ծրագիրը նախատեսված է յուրահատուկ տեսլական ունեցող անհատների եւ թիմերի համար, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայուն զարգացման առանցքային ուղղություններում՝ ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխնոլոգիաները, էկոտուրիզմը եւ շրջանաձեւ տնտեսությունը։
Անկախ նրանից՝ դուք նորաստեղծ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռներեց՝ պատրաստ մասշտաբավորելու ձեր նախատիպը, այս ֆելոուշիփը ստեղծում է իդեալական միջավայր զարգացման եւ աճի համար։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչեւ 2026 թվականի ապրիլի 13-ը՝ ընտրությանը մասնակցելու համար՝ անցնելով հետեւյալ հղումով: