Մեկնարկում է 2026թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ եւ միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողների համար։ 

Աշակերտների մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ։

Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։

Առաջին փուլը կանցկացվի մայիսի 20-ին։ Մասնակցության համար հարկավոր է մայիսի 20-ին՝ ժամը 15։45-ին, մուտք գործել այստեղ, որով կիրականացվի մասնակցի գրանցումը (նախապես պետք չէ գրանցվել) (անուն, ազգանուն, դպրոց եւ այլն): Գրանցմանն անմիջապես կհաջորդի թեստային հարցումը։ Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման եւ թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1,5 ժամ է:

Եզրափակիչ փուլ անցած աշակերտները կստանան լրացուցիչ տեղեկատվություն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Ռուզաննա Գորոյանին՝ ruzannag@synopsys.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010492333 հեռ.-ով։

Մրցանակաբաշխությունն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու եւ խրախուսելու նպատակով: