15:32 | 18.04.26 | Նորություններ | 1210
Nvidia ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանն այսօր Երեւանում ասել է, որ «Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում GPU-ների թվով՝ սա ավելին է, քան եվրոպական ցանկացած խոշոր երկրում»:
«Մենք կարող ենք օգտագործել այս առավելությունը եւ օգտակար լինել աշխարհին։ Մենք կարող ենք գիտելիք արտահանել, եւ դա կարող է մեզ կարեւոր ու օգտակար դարձնել աշխարհի համար»,- ասել է նա AI Conf Armenia 2026 համաժողովում:
«Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարեւոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք»,-նշել է Ռեւ Լեբարեդյանը։