Ապրիլի 18-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված համաժողովը:
Այն արդեն չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերությունները, հետազոտողներին եւ նորարարներին։
«Ակնհայտ է, որ արհեստական բանականությունը վաղվա թեմա չէ, այն այսօրվա մեր իրականությունն է, որը փոխում է տնտեսությունը, գիտությունը, վաղվա բնույթը, ամենօրյա ազդեցությունն ունենում կրթության համար։ Եվ այստեղ մեկնարկային հնարավորությունները հավասար են»,- իր խոսքում նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանն ասել է, որ «մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականություն ոլորտներում այսօր ընթացող զարգացումները լոկ գիտության ու տեխնոլոգիայի մասին չեն, այլ հաստակ աշխարհաքաղաքական գործակիցների եւ Հայաստանի «քաշային կարգի» փոփոխության»։
Այս տարի համաժողովի առանցքում GPU-ներով մասշտաբավորվելու եւ տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։
AI Conf-ին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Nvidia ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը: Նա հանդես է եկել «ԱԲ գործակալները եւ թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երեւանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) համագործակցությամբ։