OpenAI-ը ներկայացրել է Codex-ի «գրեթե ամեն ինչի համար» նախատեսված թարմացումը, որը կարող է կառավարել համակարգիչը։
Ներկայումս այն հասանելի է միայն macOS-ում։ Ընկերությունը հայտարարել է Codex-ի «խոշոր թարմացման» մասին, որի տարածումը սկսվել է 2026 թվականի ապրիլի 16-ից՝ ChatGPT-ով մուտք գործած օգտատերերի համար նախատեսված desktop հավելվածում։
Այժմ ծրագրավորման համար նախատեսված AI գործակալը կարող է օգտագործել համակարգչի հավելվածները՝ տեսնելով, սեղմելով եւ տպելով սեփական կուրսորի միջոցով։ Միաժամանակ կարող են աշխատել մի քանի գործակալներ՝ չխանգարելով օգտատիրոջ աշխատանքին։ Համակարգչի կառավարումը հասանելի է macOS-ում (ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի օգտատերերի համար՝ ավելի ուշ)։
Հավելվածում ավելացվել է նաեւ ներկառուցված բրաուզեր, որտեղ օգտատերերը կարող են ճշգրիտ հրահանգներ տալ գործակալին՝ անմիջապես վեբ էջերի վրա։
Codex-ն այժմ կարող է օգտագործել gpt-image-1.5 մոդելը՝ պատկերների գեներացման եւ դրանց վրա կրկնակի աշխատելու համար, ինչն օգտակար է վիզուալ կոնտենտի ստեղծման ժամանակ՝ մեկ գործընթացի շրջանակում։
Բացի այդ, OpenAI-ը ներկայացրել է ավելի քան 90 նոր փլագին, որոնք ընդլայնում են Codex-ի հնարավորությունները՝ թույլ տալով ավելի արդյունավետ գործողություններ կատարել եւ հավաքել անհրաժեշտ կոնտեքստ։