11:50 | 26.05.26 | Նորություններ | 249
Forbes-ը Նուբար Աֆեյանին ներառել է «Ամերիկայի 250 մեծագույն նորարարները» (America’s Greatest Innovators 2026) վարկանիշում։ Նա զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
Նա Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է, որը մասնակցել է տասնյակ կենսատեխնոլոգիական ստարտափների ստեղծմանը։ Ամենամեծ համաշխարհային ճանաչումը ստացել է որպես Moderna ընկերության համահիմնադիրներից մեկը, որը մշակել է COVID-19-ի դեմ առաջին mRNA պատվաստանյութերից մեկը։
Forbes-ն ընդգծում է, որ Աֆեյանը կարեւոր դեր է խաղացել ԱՄՆ-ի նորարական էկոհամակարգի զարգացման մեջ՝ ներդրումներ կատարելով առաջատար գիտական նախագծերում եւ աջակցելով կենսատեխնոլոգիաների, առողջապահության եւ արհեստական բանականության ոլորտների հետազոտություններին։
Նուբար Աֆեյանը հայտնի է նաեւ հայկական կրթական, գիտական եւ մարդասիրական նախաձեռնություններին իր ակտիվ աջակցությամբ։ Նա Aurora մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից է եւ պարբերաբար մասնակցում է Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախագծերին։
«Ամերիկայի 250 մեծագույն նորարարները» վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իլոն Մասկը, երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, իսկ եռկայկը եզրափակում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։