Մեծ լեզվական մոդելների (LLM) ամառային դպրոցի երրորդ շրջափուլը տեղի կունենա օգոստոսի 3-7-ը՝ AI9-ում, Երեւանում։
Ամառային դպրոցը նախատեսված է բարձր կուրսի բակալավրների, մագիստրոսական եւ նախադոկտորական ուսանողների, ինչպես նաեւ ակադեմիական եւ արդյունաբերական տարածքի տեղական ու միջազգային հետազոտողների համար։
Այն ամենամյա միջոցառում է, որը նվիրված է մեծ լեզվական մոդելների (LLMs) եւ ֆիզիկական AI-ի (Physical AI) վերջին զարգացումների ուսումնասիրմանը: Ծրագիրը ներառում է համապարփակ դասախոսություններ, գործնական սեմինարներ եւ հետաքրքիր հաքաթոն, որտեղ մասնակիցները կարող են իրենց գիտելիքները կիրառել նորարարական նախագծերում: Հաքաթոնը կանցկացվի օգոստոսի 8-ին։
Դասախոսական կազմին եւ այլ մանրամասներին ծանոթանալ ու դիմել հնարավոր է այստեղ։