11:37 | 29.05.26 | Նորություններ | 193

Anthropic-ը ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ գնահատվելով 965 միլիարդ

Anthropic-ը ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ գնահատվելով 965 միլիարդ դոլար:

Ստարտափը հայտնել է, որ Series H փուլը գլխավորել են Altimeter Capital-ը, Dragoneer-ը, Greenoaks-ը եւ Sequoia Capital-ը։ Այլ ներդրողների թվում են Blackstone-ը, DST Global-ը, Brookfield-ը, Capital Group-ը եւ ուրիշներ։ Փուլը ներառում է նախկինում հայտարարված 15 միլիարդ դոլարի ներդրումներ, այդ թվում՝ Amazon-ի 5 միլիարդ դոլարը։

Ընկերության գնահատականը, ներառյալ ներգրավված միջոցները, կազմում է 965 միլիարդ դոլար։ Համեմատության համար, 2025 թվականի սեպտեմբերին ներդրողները Anthropic-ը գնահատել են 183 միլիարդ դոլար, իսկ 2026 թվականի փետրվարին՝ 380 միլիարդ դոլար։ Մրցակից OpenAI-ը 2026 թվականի գարնանը փակել է 122 միլիարդ դոլարի փուլը՝ գնահատվելով 852 միլիարդ դոլար։ 

Նոր ֆինանսավորումը թույլ կտա շարունակել անվտանգության ոլորտում հետազոտությունները, մեծացնել հաշվողական հզորությունը Claude-ի աճող պահանջարկի պայմաններում եւ մասշտաբավորել արտադրանքն ու գործընկերությունները, նշել է ընկերությունը։ 

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ Anthropic-ը նախատեսում է հրապարակային դառնալ 2026 թվականի հոկտեմբերին եւ ներգրավել մոտ 60 միլիարդ դոլար։ Սակայն գործակալությունը հայտնել է, որ IPO-ի ժամկետների եւ պարամետրերի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ OpenAI-ի IPO-ն նախատեսված է սեպտեմբերին։

WSJ-ը հայտնել է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակի վերջին Anthropic-ը ակնկալում է ստանալ 10.9 միլիարդ դոլարի եկամուտ եւ 559 միլիոն դոլարի գործառնական շահույթ՝ առաջին անգամ ստարտափի համար։