OpenAI-ը թարմացրել է ChatGPT-ի «հիշողության» գործառույթը. բոտն ավելի լավ է հիշում օգտատիրոջ նախասիրությունները եւ տրամադրում է համապատասխան պատասխաններ, երբ համատեքստը փոխվում է։

2024 թվականին OpenAI-ը ChatGPT-ում գործարկել է «հիշողության» գործառույթը, որը թույլ էր տալիս օգտատերերին հատուկ խնդրել բոտին հիշել ինչ-որ բան ապագա զրույցների համար։ 2025 թվականին գործառույթը թարմացվել է. բոտը սովորել էր հիշել համատեքստը բոլոր զրույցներից։

Օգտատերերը կկարողանան տեսնել թե ինչ գիտելիք ունի ChatGPT-ին ու ինչ է հիել «հիշողություն» ամփոփման էջում, ինչպես նաեւ ավելացնել կամ թարմացնել տեղեկատվությունը եւ հրահանգներ տալ բոտին, թե երբ եւ ինչ թեմաներ քննարկել։ 

Ընկերության տվյալներով՝ ChatGPT-ն, իր թարմացված «հիշողությամբ», ավելի լավ է հիշում նախորդ զրույցներից համապատասխան փաստերը եւ օգտատիրոջ նախասիրությունները։ Բոտը նաեւ ավելի ճշգրիտ է պատասխանում այն հարցերին, որոնց պատասխանները կախված են նրանից, թե երբ է օգտատերը դրանք տվել։

Թարմացված «հիշողությունն» արդեն սկսել է հասանելի լինել ԱՄՆ-ի Plus եւ Pro բաժանորդների համար։ Այն հասանելի կդառնա այլ երկրներում, ինչպես նաեւ ոչ բաժանորդների եւ Go բաժանորդների համար՝ առաջիկա շաբաթներին։