Plug and Play Armenia-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ, իր նախաաքսելերացիոն ծրագրի շրջանակում հայտարարում է «Global Expansion Week» առցանց դասընթացների մեկնարկի մասին։
Մեկշաբաթյա նախաձեռնության շրջանակում կանցկացվի հինգ առանցքային առցանց սեսիա՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Սինգապուր, Չինաստան եւ Ճապոնիա տեղական ստարտափների կողմից մուտք գործելու հեռանկարների, հնարավորությունների եւ պրակտիկ դժվարությունների թեմայով:
Միջոցառումները կվարեն Plug and Play-ի փորձագետները համապատասխան երկրներից։ Նրանք տեղական ձեռնարկատերերին կներկայացնեն գլոբալ ներդրումային արդի միտումները, շուկա մուտք գործելու (Go-to-Market) գործնական ռազմավարություններն ու միջազգային հարթակներում հաջողելու սեփական փորձառությունը։
Մասնակցությունն անվճար է եւ բաց բոլոր հետաքրքրված հայկական ստարտափների ու ձեռնարկատերերի համար։ Միանալու համար հարկավոր է գրացվել հետեւյալ հղումներով`
• Միացյալ Նահանգներ,
• Սինգապուր,
• Չինաստան,
• Ֆրանսիա,
• Ճապոնիա։