16:30 | 18.06.26 | Նորություններ | 354
Ucom-ը ներկայացնում է uPlay Սինեմա նոր բաժանորդագրության ծառայությունը, որը TV ծառայությունից օգտվող բաժանորդներին հնարավորություն է տալիս մեկ ֆիքսված ամսավճարի դիմաց օգտվել հայտնի ֆիլմերի լայն գրադարանից՝ առանց յուրաքանչյուր ֆիլմի համար առանձին վճարում կատարելու։
uPlay Սինեմա փաթեթն ստեղծվել է այն օգտատերերի համար, որոնք նախընտրում են մեկ բաժանորդագրությամբ ստանալ ֆիլմերի լայն ընտրանի դիտելու եւ ամբողջ ընտանիքի համար հետաքրքիր ժամանց կազմակերպելու հնարավորություն։
Ծառայության ամսավճարը 1500 դրամ է, իսկ Unity բաժանորդների համար գործում է հատուկ արժեք՝ 750 դրամ։ Միեւնույն ժամանակ, Unity 16000 եւ Unity 20000 սակագնային պլանների բաժանորդները uPlay Սինեմա ծառայությունից կարող են օգտվել անվճար։
«Մենք շարունակաբար զարգացնում ենք Ucom-ի թվային էկոհամակարգը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն որակյալ կապ, այլեւ ժամանակակից եւ հարմարավետ ժամանցային ծառայություններ՝ մեկ էկոհամակարգում։ uPlay Սինեմա-ն ստեղծվել է այն գաղափարի շուրջ, որ բազմազան ֆիլմերի դիտումը դառնա պարզ ու հասանելի։ Այս ծառայությամբ մեր բաժանորդները մեկ ամսավճարով ստանում են հարուստ եւ բազմաժանր ֆիլմադարան եւ առավել ազատ ընտրության հնարավորություն», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
uPlay Սինեմա-ի ակտիվացումը կատարվում է անմիջապես TV միջավայրից՝ հեռակառավարման վահանակի միջոցով՝ ապահովելով արագ եւ հարմարավետ օգտագործման փորձառություն։