14:18 | 22.06.26 | Նորություններ | 140
Փոքրիկ Ալեքսն սկսել է խոսել: Ավելին՝ մեղմվել են մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) հետեւանքները, փոխվել է երեխայի եւ նրա ընտանիքի կյանքի որակը:
Երեքուկես տարեկան Ալեքսը մեկ ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը երեք բառ, չուներ ուշադրության կենտրոնացում եւ խաղալու ցանկություն: Այժմ դրական մեծ առաջընթաց կա փոքրիկի վարքագծում, ինչպես նաեւ շրջապատի եւ երեւույթների ընկալման հարցում: Տղան խոսում է, հաշվում, ճանաչում է գույները եւ համբերատար է դարձել ուշադրություն կենտրոնացում պահանջող խաղերի ժամանակ: Երեխայի մայրը նկատում է, որ դրական դինամիկան նպաստել է նաեւ ընտանիք հոգեվիճակի փոփոխությանը:
Ալեքսի հաջողության պատմությունը Viva-«Արտիսիմո» համագործակցության կարեւոր ձեռքբերումներից մեկն է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները նշում են՝ նման արդյունքի են հասել անվճար հիմքունքներով կազմակերպված` յոթամսյա ինտենսիվ աշխատանքների շնորհիվ:
Վերականգնողական թերապիաների շարունակականությունն ու հետեւողականությունը կարեւոր են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Թեման ավելի արդիական է մարզերում, որտեղ խնդիր է այս խմբի երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու՝ երբեմն անհնարինության պատճառով:
«Մենք զգալի ձեռքբերում ունենք երկու մարզի «Ոսկեփորիկներում»: Յուրաքանչնուր երեխայի հաջողություն կենտրոնի հաջողությունն է: Մեզ հետ առաջին քայլերն են անում, մեզ հետ առաջին բառերն են ասում: Այդ հաջողությունը պայմանավորված է թե´ ծնողների, ներգրավվածությամբ, թե´մասնագետների գրագետ աշխատանքով: Այդուհանդերձ, ամենակարեւորը վերականգնողական թերապիաների չընդհատվող շարունակականությունն է: Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ Viva-ի աջակցությամբ՝ ունենք այդ հնարավորությունը: Կենտրոնն իրականացնում է վերականգնողական տարբեր թերապիաներ՝ ֆիզիոթերապիայից մինչեւ զգայական ինտեգրում եւ ձիաբուժություն», - ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:
Viva-ի աջակցությամբ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները Վայոց ձորում եւ Գեղարքունիքում տիտանական աշխատանք են կատարում: Տարեկան կտրվածքով՝ լիարժեք սպասարկվում է 200 երեխա: Աշխատանքի մեթոդաբանությունը, հետեւողական ջանքերն ու նվիրումը տալիս են ցանկալի արդյունք:
Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդելը, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման՝ ճիշտ մոտեցում: Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող Կարինայի հաջողության պատմությունը եւս այդ մոդելի կիրառման փաստերից է: Եղեգնաձորի «Ոսկեփորիկ»-ի մասնագիտական թիմին հաջողվել է զգայարանների անհավասարակշռության (դիզբալանսի) հետեւանքով վարքային եւ սննդակարգի խախտումներ ունեցող երեխայի մոտ անհամեմատելի արդյունք ապահովել: Կիրառվող ջանքերի նպատակը ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար արդյունք ստանալու ցանկությունն է: Աղջիկն արդեն կարողանում է խոսք, ցանկություն արտահայտել, հաճախում է դպրոց եւ ինտեգրվել է միջավայրին:
Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամաբ տարվող աշխատանքներին: Քսան գյուղ եւ մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում տարբեր՝ հենաշարժողական, գենետիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ուշադրության կենտրոնում են նաեւ աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաները: