14:05 | 29.06.26 | Նորություններ | 229

«Բիզնես հաբ» Viva-ից․ գործարքային ու գովազդային թվային գործիք բիզնեսի համար

Ծառայությունների և ապրանքների մասին տեղեկատվական ու գովազդային արշավները, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցությունը պետք է լինեն հասցեական և արագ։ 

Հենց այդ նպատակով Viva-ն ստեղծել է «Բիզնես Հաբ» ինքնասպասարկման ավտոմատացված ծառայություն, որն ընկերություններին հնարավորություն է տալիս իրենց հաճախորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ հարմարավետ վեբ-ինտերֆեյսից ինքնուրույն՝ առանց Viva-ի գրասենյակ այցելելու:

«Բիզնես Հաբ»-ի նպատակն է իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար ստեղծել ծախսարդյունավետ հաղորդակցման առցանց գործիքակազմ՝ խթանելով ծառայությունների մասին տեղեկատվության արագ տարածումը, բիզնես ակտիվությունն ու վաճառքների աճը։ Ի դեպ, «Բիզնես Հաբ»-ով կարելի է հաղորդագրություններ ուղարկել ոչ միայն Viva-ի, այլև հայաստանյան բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին։

«Բիզնես Հաբ»-ի միջոցով հնարավոր է ուղարկել ոչ միայն գովազդային՝ վաճառքին կամ մարքեթինգային արշավին վերաբերող հաղորդագրություններ, այլև գործարքային՝ ոչ գովազդային տեղեկատվություն հաճախորդի կողմից օգտագործված ծառայությունների կամ կատարված գործարքների վերաբերյալ (օրինակ՝ ծառայության ակտիվացման կոդ): Յուրաքանչյուր ընկերություն կարող է SMS հաղորդագրություն ուղարկել բացառապես իր հաճախորդների բազային։ «Բիզնես Հաբ»-ը Հայաստանի շարժական կապի ոլորտում տրամադրվող այսօրինակ միակ ծառայությունն է։

«Այսօրվա թվային աշխարհում հաճախորդների հետ արագ և հասցեական հաղորդակցությունը բիզնեսի արդյունավետ գործունեությանն ու վաճառքների աճին նպաստող կարևոր նախապայման է։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, անկախ իր գործունեությունից և մասշտաբից, ունենա հասանելի և արդյունավետ գործիքներ՝ իր զարգացումն ու մրցունակությունը խթանելու համար։ Վստահ ենք, որ «Բիզնես Հաբ»-ը կօգնի ընկերություններին ավելի արդյունավետ կազմակերպել հաղորդակցությունը հաճախորդների հետ և կնպաստի դրանց կայուն զարգացմանը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Ծառայությունից կարող են օգտվել ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցներ, ինչպես նաև արտասահմանյան կառույցների ներկայացուցչություններ։

Գովազդային և գործարքային SMS-ի գինը դեպի Viva ցանց 10,5 դրամ է, դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր՝ 11 դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Որո՞նք են Viva-ի ««Բիզնես Հաբ» ծառայության առավելությունները.

•    ծառայության առցանց ակտիվացում և փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրում՝ առանց Viva-ի գրասենյակ այցելելու,
•    հարմարավետ վեբ-ինտերֆեյս՝ հաղորդագրությունների ուղարկման և մանրամասն հաշվետվությունների ստացման համար,
•    հաղորդագրությունների ուղարկման ժամանակացույցի պլանավորում,
•    կոնտակտային տվյալների հավաքագրում և թիրախային խմբերի ստեղծում,
•    API-ի միջոցով ինտեգրման հնարավորություն,
•    հաճախորդների աջակցություն՝ 24/7 ռեժիմով:

Viva-ն ապահովում է հաճախորդների տվյալների պաշտպանության բարձր մակարդակ և երաշխավորում դրանց գաղտնի օգտագործումը։