13:42 | 01.07.26 | Նորություններ | 426

Google-ը Coob Ads-ին նշանակել է պաշտոնական Google Ads Sales Representative Հայաստանում

2026թ․–ի հուլիսի 1-ից Coob Ads-ը դարձել է պաշտոնական Google Ads Sales Representative–ը Հայաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում: 

Այս նշանակումը դարձել է ընկերության միջազգային զարգացման տրամաբանական շարունակությունը։ Ավելի քան երկու տարի Coob Ads-ը (նախկինում՝ Admixer Media) աշխատում է որպես Google Ads Sales Representative Ղազախստանում, Սերբիայում, Սլովենիայում եւ Խորվաթիայում՝գովազդատուներին եւ գործակալություններին տրամադրելով տեղական փորձագիտական աջակցություն։

Ընդլայնումը նոր շուկաներ արտացոլում է ինչպես Google Ads Sales Representative ծրագրի հետագա զարգացումը, այնպես էլ՝ գովազդատուների կողմից աճող պահանջարկը տեղական փորձաքննության, ռազմավարական խորհրդատվությունների, կրթական նախաձեռնությունների եւ աջակցության նկատմամբ, որն ուղղված է զարգացող թվային շուկաներում գովազդային արշավների արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանն աճի բարձր ներուժ ունեցող շուկա է 

DataReportal-ի տվյալներով՝ 2025թ․–ի սկզբում Հայաստանում կար 2,37 միլիոն ինտերնետային օգտատեր, իսկ ինտերնետի թափանցելիության մակարդակը հասել էր 80%-ի։

Երկրի թվային տնտեսությունը շարունակում է զարգանալ՝ առցանց ծառայությունների տարածվածության աճի եւ e-commerce–ի աստիճանական ընդլայնման շնորհիվ:

«Google-ը նշանակել է Coob Ads-ին որպես Google Ads Sales Representative Հայաստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Ադրբեջանում եւ Վրաստանում, որպեսզի ցանկացած մասշտաբի ընկերությունների հասանելիություն տրամադրի տեղական փորձաքննության նկատմամբ։ Այս գործընկերությունը նպաստում է թվային տրանսֆորմացիայի արագացմանը եւ զգալի աճին Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Տեղական աջակցության շնորհիվ ընկերությունները ստանում են ավելի լայն հասանելիություն թվային գործիքների, թվային մարքեթինգի եւ էլեկտրոնային առեւտրի ոլորտում մասնագիտացված ուսուցման, ինչպես նաեւ արհեստական բանականության վրա հիմնված ժամանակակից գովազդային լուծումների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա տնտեսական զարգացման վրա եւ կնպաստի երկարաժամկետ թվային նորարարություններին այս արագ աճող շուկաներում», - ասել է Google-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործակալությունների ղեկավար Ջեյք Նորմանը:

Ինչ է սա նշանակում բիզնեսի համար 

Coob Ads-ն օգնելու է Հայաստանի ընկերություններին բարձրացնել Google Ads-ում գովազդային արշավների արդյունավետությունը՝ գովազդատուներին եւ գործակալություններին տրամադրելով անվճար պրոֆեսիոնալ աջակցություն: Այն ներառում է՝

•    ռազմավարական խորհրդատվություն գովազդային արշավների գործարկման եւ մասշտաբավորման վերաբերյալ
•    աջակցություն Search-ի, YouTube-ի եւ Display-ի գովազդային ֆորմատների հետ աշխատելիս
•    արհեստական բանականության վրա հիմնված Google գովազդային արշավների ներդրում եւ կիրառում, այդ թվում՝ Performance Max-ը, AI Max for Search-ը եւ Smart Bidding-ը
•    ուսուցողական վեբինարներ, վորքշոփեր եւ անհատական խորհրդատվություններ:

Նպատակն է օգնել ընկերություններին նվազեցնել հաճախորդների ներգրավման արժեքը, բարձրացնել գովազդի վրա կատարված ծախսերի վերադարձելիությունը (ROAS) եւ ավելի արդյունավետ զարգացնել բիզնեսը Google-ի գովազդային լուծումների օգնությամբ:

«Coob Ads-ում մենք համոզված ենք, որ գովազդը պետք է լինի աճի գործիք, ոչ թե պարզապես ծախսերի հոդված: Վերջին երկու տարվա ընթացքում մենք օգնել ենք հարյուրավոր գործակալությունների եւ գովազդատուների՝ ստանդարտ արշավներից անցում կատարել արհեստական բանականության վրա հիմնված բարձր արդյունավետություն ունեցող ռազմավարությունների եւ գործիքների, որոնք ապահովում են արդյունավետության իրական աճ եւ օգնում են մասշտաբավորել բիզնեսը: Մենք տրամադրում ենք անվճար ռազմավարական փորձաքննություն եւ պրոֆեսիոնալ աջակցություն՝ օգնելով մեր գործընկերներին ստանալ առավելագույն արդյունք գովազդում կատարված ներդրումներից: Այսօր մենք ուրախ ենք այս մոտեցումը տարածել նոր շուկաների վրա եւ օգնել էլ ավելի մեծ թվով տեղական ընկերությունների աճել Google Ads-ի հետ միասին», - նշել է Coob Ads-ի գլոբալ ծրագրերի տնօրեն Մոյցա Ռոզացը:

Ընկերության մասին

Coob Ads-ը ներառված է CoobX ընկերությունների խմբում, որը նախկինում գործում էր Admixer Advertising բրենդի ներքո։ 2016 թվականից ընկերությունը հանդիսանում է պաշտոնական Google Marketing Platform Sales Partner՝ տրամադրելով գովազդատուներին եւ գործակալություններին հասանելիություն Google Marketing Platform-ի առաջադեմ գործիքներին, այդ թվում՝ Display & Video 360, Campaign Manager 360 եւ Search Ads 360:

Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր ներկայությունն ավելի քան 10 երկրում՝ կառուցելով տեղական թիմեր եւ կուտակելով գործնական փորձ տարբեր թվային շուկաներում: 

2026 թվականին ընկերությունը իրականացրել է ռեբրենդինգ եւ սկսել է հանդես գալ CoobX բրենդի ներքո, ինչն արտացոլում է նրա նոր դիրքավորումը՝ որպես էկոհամակարգ, որը միավորում է մեդիան, մարքեթինգը, տվյալները եւ տեխնոլոգիաները։

Ինչպես սկսել 

Հայաստանի գովազդատուները եւ գործակալությունները կարող են դիմել Coob Ads-ին՝ Google Ads-ում գովազդային արշավների պլանավորման, գործարկման եւ օպտիմալացման վերաբերյալ անվճար խորհրդատվություն եւ փորձագիտական աջակցություն ստանալու համար:

Կոնտակտներ ԶԼՄ-ների համար 

Google: press@google.com 
CoobX: press@coobx.net: