Stripe-ն առաջարկել է 53 միլիարդ դոլարով գնել PayPal-ը ներդրումային Advent ընկերության հետ համատեղ։
Մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 60,5 դոլար կամ ավելի քան 53 միլիարդ դոլար ամբողջ ընկերության համար: Stripe-ը եւ Advent-ը համատեղ կտիրեն PayPal-ին, ընդ որում յուրաքանչյուր ընկերություն կունենա հավասար բաժնետոմս, գրում է Bloomberg-ը:
Գումարը մոտավորապես 28%-ով ավելի է PayPal-ի ընթացիկ շուկայական կապիտալիզացիայից: Առաջարկին աջակցում են բանկերի մոտ 50 մլրդ դոլարի ֆինանսավորման պարտավորությունները։
PayPal-ը, Stripe-ը եւ Advent-ը հրաժարվել են մեկնաբանություններից: Աղբյուրները նշում են, որ Stripe-ը դեռ պատասխան չի ստացել PayPal-ից եւ նախատեսում է շարունակել քննարկումները առաջիկա շաբաթների ընթացքում։
2026 թվականի փետրվարին Bloomberg-ը հայտնել էր, որ Stripe-ը հետաքրքրված է PayPal-ի կամ դրա մի մասի հնարավոր գնմամբ: Նույն ամսին Semafor-ը հայտնեց, որ PayPal-ը բանակցություններ չի վարում Stripe-ի հետ բիզնեսը վաճառելու համար։
Հիմնադրվելով 1998 թվականին, PayPal-ը վճարային ծառայությունների շուկայում առաջամարտիկներից է: Սեփական տվյալների համաձայն՝ 2025 թվականի վերջին ծառայությունն ուներ 439 միլիոն ակտիվ սպառողական եւ առեւտրային հաշիվ եւ 23,8 հազար աշխատակից։ 2026 թվականի առաջին եռամսյակում PayPal-ը գրանցել է 8,35 միլիարդ դոլար եկամուտ: