16:49 | 20.07.26 | Նորություններ | 197

Եղվարդի Երեւանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի եւ սպասարկման կենտրոնը

Եղվարդում Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնը հաճախորդներին կընդունի նոր՝ Երեւանյան 3/47 հասցեում։ 

Կենտրոնը տեղափոխվել է ավելի հարմարավետ միջավայր՝ բաժանորդներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի եւ արդյունավետ դարձնելու նպատակով։

Վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնը ձեւավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլեւ տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից եւ շարժական կապից մինչեւ հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ եւ խելացի սարքեր։

«Մեր նպատակն է, որ Ucom-ի բաժանորդները Հայաստանի բոլոր համայնքներում ստանան նույն որակի սպասարկում եւ օգտվեն հարմարավետ, ժամանակակից միջավայրից։ Եղվարդի սպասարկման կենտրոնի տեղափոխումը նոր հասցե մեր հետեւողական աշխատանքի մի մասն է՝ ուղղված սպասարկման ցանցի եւ հաճախորդների փորձառության բարելավմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Երեւանյան 3/47-ի սպասարկման սրահում՝ հուլիսի 20-ից օգոստոսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։ 

Ucom-ը շարունակում է զարգացնել եւ արդիականացնել իր վաճառքի եւ սպասարկման կենտրոնների ցանցը՝ բաժանորդներին առաջարկելով հասանելի, արագ եւ որակյալ սպասարկում ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։

Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի եւ սպասարկման 74 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 22-ը՝ Երեւանում։