11:43 | 28.07.26 | Նորություններ | 354
Արարատի Շահումյան 24/2 հասցեում վերաբացվել է Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնը։ Նորացված եւ առավել հարմարավետ միջավայրը նախատեսված է բաժանորդների սպասարկումն արագ, մատչելի եւ որակյալ ապահովելու համար։
Վաճառքի եւ սպասարկման նորացված կենտրոնը ձեւավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլեւ տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից եւ շարժական կապից մինչեւ հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ եւ խելացի սարքեր։
«Ucom-ի համար կարեւոր է, որ ժամանակակից կապի ծառայությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում։ Մենք շատ ենք կարեւորում սպասարկման կենտրոնների նորացումը՝ մեր բաժանորդներին հարմարավետ միջավայրում սպասարկելու եւ նրանց առօրյա փորձառությունը բարելավելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Շահումյան 24/2-ի սպասարկման սրահում հուլիսի 27-ից օգոստոսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչեւ օգոստոսի 7-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։