09:45 | 04.08.26 | Նորություններ | 939

Նուբար Աֆեյանը շնորհավորել է նորանշանակ ԲՏԱ նախարարին

Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը շնորհավորել է Դավիթ Թադեւոսյանին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ, Դավիթ։ Հաճելի է տեսնել, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտը Հայաստանի կառավարության անդամ է դառնում ։ Մեծ հաջողություններ եմ ցանկանում՝ երկրում բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացման համար այս կարեւոր փուլում», - ասել է Նուբար Աֆեյանը:

Civilnet-ը հայտնում է, որ 2024-2025 թվականներին Դավիթ Թադեւոսյանը եղել է Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրեն։