Google-ը հայտարարել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 4-ից կսկսի անջատել Google Assistant-ը Android սարքերում եւ մի շարք այլ սարքերում: Այն կփոխարինվի Gemini-ով։
Ընկերությունն արդեն էլեկտրոնային նամակներ է ուղարկել օգտատերերին՝ տեղեկացնելով նրանց առաջիկա փոփոխությունների մասին. գործընթացը կտեւի մի քանի շաբաթ: Դրանից հետո անհնար կլինի վերականգնել կամ վերադառնալ Google Assistant-ին։
Փոփոխությունները կազդեն ոչ միայն Android սմարթֆոնների եւ պլանշետների, այլեւ Wear OS ժամացույցների, ականջակալների եւ Android Auto-ով մեքենաների վրա, եթե համակարգը գործում է հեռախոսի միջոցով: Այնուամենայնիվ, Google-ի ներկառուցված համակարգով մեքենաները կշարունակեն օգտագործել Google Assistant-ը սեպտեմբերի 4-ից հետո։
Google-ը հաստատել է նաեւ, որ Gemini-ն ի վերջո կհայտնվի Google TV սարքերում, խելացի բարձրախոսներում եւ Google Home էկրաններում:
Սկզբում Google-ը պլանավորում էր Google Assistant-ը հանել 2025 թվականի վերջին, սակայն հետագայում այդ ժամկետը հետաձգեց։ Gemini հավելվածում դեռեւս հասանելի է հին օգնականին վերադառնալու տարբերակը։