11:35 | 11.08.26 | Նորություններ | 68

BANA Angels-ը ներդրում է կատարել BlueQubit-ում

BANA Angels-ը հայտարարել է BlueQubit-ում ներդում կատարելու մասին, որը քվանտային հաշվարկները դարձնում է ավելի հասանելի մշակողներին, հետազոտողներին եւ բիզնեսների համար։

Հայկ Տեփանյանի եւ Հրանտ Ղարիբյանի ստեղծած BlueQubit-ն իր նորարարական հարթակի միջոցով հնարավորություն է տալիս օգտատերերին կառուցել, փորձարկել եւ գործարկել քվանտային ծրագրեր՝ քվանտային հաշվարկների ներուժը մոտեցնելով իրական աշխարհի լուծումներին։

Ներդրումն իրականացվել է BANA Angels-ի սինդիկատի միջոցով։