Plug and Play Armenia-ի՝ ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի հայտերի ընդունումը շարունակվում է։
Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել բիզնես մոդելը, զարգացնել պրոդուկտը, պատրաստվել շուկա դուրս գալուն, բարձրացնել ներդրումային գրավչությունը:
Ծրագրի տեւողությունը 3 ամիս է, իրականացվելու է առկա ձեւաչափով՝ շաբաթական 3 օր (երկուշաբթիից չորեքշաբթի):
Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու է 10–15 ստարտափ ընկերություն, որոնք հնարավորություն են ունենալու աշխատել միջազգային փորձառու մենտորների հետ՝ ստանալով խորհրդատվություն, անհատական մենտորություն, գործնական գիտելիքներ: Մասնակիցներին նաեւ նախապատրաստելու են հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է Plug and Play-ի պաշտոնական կայքում լրացնել հայտն՝ այստեղ: