Նիկիտա Մոբայլ ընկերությունը միջազգային շուկայում ներկայացնում է իր կողմից մշակված A2P Space B2B հարթակը՝ կարճ հաղորդագրությունների ոլորտի պրովայդերների եւ բիզնեսի միջեւ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու նպատակով։
A2P Space-ը ագրեգատորային հարթակ է, որը միավորում է SMS ագրեգատորներին եւ տնտեսվարողներին՝ ստեղծելով մեկ միասնական միջավայր, որտեղ հնարավոր է գտնել, համեմատել եւ ընտրել հաղորդագրությունների ծառայությունների համապատասխան մատակարարներ։
Հարթակի հիմնական նպատակներից է աստիճանաբար վերածվել SMS ագրեգատորների եւ պրովայդերների միջազգային բորսայի, որտեղ բիզնեսները կկարողանան համեմատել հասանելի առաջարկները՝ հաշվի առնելով ոչ միայն գները, այլեւ ծառայության որակը եւ իրենց բիզնես պահանջներին համապատասխան այլ չափանիշներ։
A2P Space-ը նպատակ ունի նվազեցնել այն ժամանակն ու ռեսուրսները, որոնք բիզնեսը սովորաբար ծախսում է տարբեր մատակարարների որոնման, կապ հաստատելու եւ առաջարկների համեմատության վրա։
A2P Space-ը կառուցված է որպես մոդուլային ագրեգատորային հարթակ, որի ֆունկցիոնալությունը նախատեսվում է շարունակաբար ընդլայնել։
A2P Space-ի զարգացման կարեւոր ուղղություններից է նաեւ հարթակի մասնակիցների միջեւ վստահության եւ շուկայի թափանցիկության բարձրացումը։ Հարթակը նախատեսում է ներառել սեւ եւ սպիտակ ցուցակների (Blacklist/Whitelist) մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի առանձնացնել շուկայում վստահելի համարվող մասնակիցներին, ինչպես նաեւ համապատասխան դեպքերում տեղեկություններ տրամադրել այն բիզնեսների կամ հաղորդագրությունների ծառայություններ մատուցող պրովայդերների վերաբերյալ, որոնց գործունեության հետ կապված արձանագրվել են խնդիրներ, ռիսկեր կամ բացասական փորձառություն։
A2P Space-ը միջազգային հանրությանը պաշտոնապես ներկայացվել է WholesaleWorld Congress 2026-ի շրջանակում սեպտեմբերի 16–ից 18-ը Մադրիդում։
Չնայած հարթակը գտնվում է զարգացման վաղ փուլում, A2P Space-ն արդեն ձեւավորում է իր միջազգային գործընկերների ցանցը. տասնյակ ընկերություններ արդեն գրանցվել են հարթակում՝ հետաքրքրություն ցուցաբերելով նոր էկոհամակարգին միանալու նկատմամբ։
Նիկիտա Մոբայլը շարունակելու է զարգացնել A2P Space-ը եւ ընդլայնել դրա միջազգային գործընկերների ու օգտատերերի ցանցը՝ նպատակ ունենալով հարթակը վերածել հաղորդագրությունների շուկայի կարեւոր B2B ենթակառուցվածքի։