14:17 | 23.09.26 | Նորություններ | 174
Viva-ն եւ Ամիօ բանկը ներկայացնում են նոր առաջարկ:
Viva-ի բաժանորդները կարող են առաջարկի գործողության ընթացքում օգտվել հեռահաղորդակցության ծառայություններից՝ առանց ամսական վճարում կատարելու` առաջարկի պայմաններին հետեւելու դեպքում՝ Amio-Viva Mastercard Digital թվային քարտն օգտագործելով իրենց առօրյա գնումների եւ վճարումների համար։ Առաջարկը գործում է 2026 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ 2027 թվականի մարտի 31-ը` ներառյալ:
Առաջարկից կարող են օգտվել Viva-ի «START», «START+», «Արեւ», «Արեւ մարզային», «UNLIM», «UNLIM Basic», «X», «Y», «VOXI» կանխավճարային եւ «UNLIM», «UNLIM Basic», «X», «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդները։
Քարտը ստանալուց հետո նշված սակագնային պլաններից որեւէ մեկից օգտվելու համար առաջիկա վճարումը կկատարվի Ամիօ բանկի կողմից։ Հաջորդ ամիսներին եւս այդ բաժանորդների համար վճարումը կկատարվի բանկի կողմից, եթե՝ նախորդ 30 օրվա ընթացքում անկանխիկ գործարքների գումարը գերազանցել 50,000 ՀՀ դրամը։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է «My Viva» հավելվածի միջոցով ակտիվացնել Amio-Viva Digital Mastercard թվային քարտը։
«Մենք մեր առաքելությունը տեսնում ենք հաճախորդների եւ Հայաստանի բնակիչների համար նոր արժեք ստեղծելու մեջ։ Արժեքի աճի հիմնական աղբյուր է դառնում հաճախորդի իրական էկոնոմիկան։ Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի պրոդուկտներ, որոնց շնորհիվ մարդու առօրյա գործողությունները սկսում են նրա համար լրացուցիչ արժեք ստեղծել։ Ամիօ բանկի եւ Mastercard-ի հետ մենք ստեղծում ենք հենց այդպիսի մոդել․ մարդու ամենօրյա ֆինանսական ակտիվությունը սկսում է նրան օգուտ բերել կյանքի բոլորովին այլ ոլորտում։ Այս առաջարկը հենց այդպիսի մոտեցման լավ օրինակ է։ Հաճախորդը շարունակում է ապրել իր սովորական կյանքով, օգտվել կապի ծառայություններից, կատարել սովորական վճարումներ, միեւնույն ժամանակ՝ ամբողջ էկոհամակարգը սկսում է առավել արդյունավետ աշխատել նրա օգտին։
Ինձ համար հենց սա է իրական փոխակերպումը․ ոչ թե հերթական զեղչը, բոնուսը կամ մարքեթինգային նվերը, այլ սպառման նոր տրամաբանությունը։ Մենք ցանկանում ենք, որ Viva-ն ասոցացվի ոչ միայն լավագույն կապի, այլեւ հաճախորդի կյանքն ավելի պարզ եւ տնտեսապես շահավետ դարձնելու նոր ուղիներ գտնելու կարողության հետ։
Հենց այդ պատճառով կարծում եմ, որ հեռահաղորդակցության ապագան այլեւս պարզապես կապը չէ։ Դա տարբեր ոլորտները մարդու շահերի շուրջ համախմբելու կարողությունն է»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«Մեզ համար կարեւոր է ստեղծել այնպիսի բանկային լուծումներ, որոնք ոչ միայն պարզեցնում են հաճախորդների առօրյա ֆինանսական գործարքները, այլեւ տալիս են լրացուցիչ, շոշափելի առավելություններ։ Viva-ի հետ այս համագործակցությունը հենց այդ մոտեցման արտացոլումն է․ հաճախորդը կատարում է իր ամենօրյա վճարումները Amio-Viva Mastercard Digital քարտով եւ դրա դիմաց հնարավորություն ստանում չվճարելու կապի ծառայությունների համար։
Այս համագործակցությամբ մենք նաեւ շարունակում ենք ընդլայնել մեր թվային ծառայությունների հասանելիությունը եւ ստեղծել ավելի հարմար ու օգտակար բանկային փորձառություն մեր հաճախորդների համար: Օգտագործելով Amio-Viva Mastercard Digital քարտն իրենց ամենօրյա գործարքներում՝ մեր հաճախորդները կստանան առավելություն` չվճարելու որակյալ կապի դիմաց Viva ընկերության կողմից»,- նշել է Ամիօ բանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն, Վարչության անդամ Արսեն Մելքոնյանը։
«Mastercard-ում մենք հավատում ենք, որ թվային վճարումները պետք է ոչ միայն պարզեցնեն առօրյան, այլեւ ստեղծեն իրական արժեք հաճախորդների համար։ Viva-ի եւ Ամիօ բանկի հետ այս համագործակցությունը միավորում է հեռահաղորդակցական եւ ֆինանսական ծառայությունների լավագույն հնարավորությունները՝ առաջարկելով ավելի հարմար, անվտանգ եւ շահավետ փորձառություն։ Ուրախ ենք աջակցել այս նախաձեռնությանը եւ շարունակել նպաստել Հայաստանում թվային վճարումների ու նորարարական լուծումների զարգացմանը»,- նշել է Mastercard-ի փոխնախագահ, Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանային ղեկավար Դավիթ Զգուդաձեն։
Նախագիծն իրականացնող ընկերությունների միջեւ ստորագրվել է փոխգործակցության վերաբերյալ հուշագիր։
Amio-Viva Digital Mastercard քարտը ստանալուց հետո՝ վերը նշված սակագնային պլաններից որեւէ մեկից օգտվելու համար առաջիկա վճարումը կկատարվի Ամիօ բանկի կողմից։ Հաջորդ ամիսներին եւս այդ բաժանորդների համար վճարումը կկատարվի բանկի կողմից, եթե՝ նախորդ 30 օրվա ընթացքում անկանխիկ գործարքների գումարը գերազանցել 50,000 ՀՀ դրամը։
Առաջարկի հետ կապված բոլոր մանրամասները, ներառյալ՝ առաջարկից օգտվող սակագների ցանկը, հասանելի են «My Viva» հավելվածի հատուկ էջում, գլխավոր էջում տեղադրված Story-ից, ինչպես նաեւ «Ակցիաներ» բաժնում: