NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը հայտարարել է, որ «Ղազախստանը եւ Հայաստանը կարող են տարածաշրջանային հենակետեր դառնալ՝ միավորելով տաղանդները, ընդլայնելով հաշվողական հզորությունների հասանելիությունը եւ ստեղծելով ընկերություններ գլոբալ շուկաների համար»։

Ռեւ Լեբարեդյանը այդ մասին ասել է Աստանայում AI & Digital Bridge միջազգային ֆորումին մասնակցելուց հետո։

«Հաշվողական ենթակառուցվածք, մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես օգտվել դրանից, եւ ձեռնարկատերեր, որոնք նոր բան ստեղծելու ռեսուրսներ ունեն։ Միավորեք այս երեք բաղադրիչները, եւ փոքր թիմերը կկարողանան պրոդուկտ ստեղծել ամբողջ աշխարհի համար»,- նշել է NVIDIA-ի փոխնախագահը։


«Higgsfield AI ընկերությունը ցույց է տալիս, որ Ղազախստանում ծնված ընկերությունները կարող են աշխատել ամբողջ աշխարհի համար։ Firebird AI-ը, «Կազախտելեկոմը» եւ Data Center Valley Kazakhstan-ը տրամադրում են հաշվողական ենթակառուցվածք, որը թույլ կտա ուրիշներին գնալ այդ ճանապարհով»,- ավելացրել է Ռեւ Լեբարեդյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը արհեստական բանականությունը դարձրել է ազգային առաջնահերթություն։

«Ամերիկյան տեխնոլոգիաները, տարածաշրջանային տաղանդները եւ ԱՄՆ կառավարության աջակցությունը կարող են բոլորովին նոր հնարավորություններ մասշտաբի»,- ամփոփել է Ռեւ Լեբարեդյանը։