Այսուհետ Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռւսաստանի «ՄեգաՖոն» ցանց:

«Մասնավորապես, U!1000 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան Ucom ցանցի ներսում խոսելու համար նախատեսված անսահմանափակ րոպեներն օգտագործել նաեւ Ռուսաստանի ՄեգաՖոն ցանցում գտնվող իրենց մտերիմներին  զանգելու համար: Իսկ U!1500, U!2000, U!3000 սակագնային պլանների բաժանորդներն  անսահմանափակ կզանգեն նշյալ ուղղությամբ  իրենց սակագնային պլանում ներառված րոպեներն սպառելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեր ընկերությունն աշխատում է հանդես գալ նորարարական լուծումներով եւ ինչ-որ չափով նաեւ գերազանցել բաժանորդների սպասումները»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներառումների վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդները կշարունակեն զանգել ՄեգաՖոնի համարներին 15 դրամ/րոպե սակագնով, եթե մինչ այդ ներառումներն ավտոմատ չեն ակտիվացել հաշվին բավարար գումար չլինելու պատճառով: