14:52 | 29.04.25 | Նորություններ | 296
Amazon-ը Kuiper նախագծի շրջանակում տիեզերք է ուղարկել իր առաջին ինտերնետային արբանյակների խումբը:
Ընկերությունը նախատեսում է ստեղծել արբանյակային ինտերնետի ցանց, որը կմրցակցի SpaceX-ի Starlink-ի հետ։
United Launch Alliance ընկերության միանգամյա օգտագործման երկու աստիճան ունեցող Atlas V հրթիռակիրն արձակվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից եւ տիեզերք է դուրս բերել 27 արբանյակ։
Amazon-ը հուսով է առաջին հաճախորդներին ծառայություններ տրամադրել 2025 թվականի ընթացքում։ Հիմնական կոնֆիգուրացիայի դեպքում ակնկալվող ներբեռնման արագությունը կլինի մինչեւ 400 Մբ/վ։
Ընկերությունը ընդհանուր առմամբ նախատեսում է 3236 արբանյակ ուղարկել։ ԱՄՆ Դաշնային կապի հանձնաժողովը ակնկալում է, որ դրանցից 1618-ը կտեղակայվի մինչեւ 2026 թվականի հուլիսը։
Վերլուծաբանները չեն բացառում, որ ընկերությունը հավանաբար կխնդրի ժամկետի երկարացում, քանի որ առաջին «խմբաքանակի» արձակումն ուշացել է։ Այն նախապես նախատեսված էր 2024 թվականի սկզբին։
Համեմատության համար՝ Starlink-ն այս պահին գործարկել է շուրջ 8000 արբանյակ եւ սպասարկում է ավելի քան 4,6 միլիոն օգտատեր։