Հայկական turn.am հարթակը, որը թվայնացնում է ծառայությունների շուկան եւ արագ զարգանում Հայաստանում, արդեն գործարկվել է նաեւ միջազգային շուկայում՝ ServiceOrca անունով։
ServiceOrca-ն մարտահրավեր է նետում ավանդական ծառայությունների շուկային։ Տարածված բարձր միջնորդավճարների եւ վճարովի դասակարգման համակարգերի պայմաններում ServiceOrca հարթակը շուկա է մուտք գործում նոր մոտեցմամբ․ այն առաջարկում է անվճար հրապարակումներ, AI-ի միջոցով համապատասխանեցում եւ կառուցվածքային տաքսոնոմիա, ինչն ապահովում է որակյալ մատակարարների տեսանելիությունը՝ անկախ մարքեթինգային բյուջեից։
ServiceOrca-ի հիմնադիր եւ տնօրեն Ռաֆայել Տոբելյանի խոսքով՝ գործող հարթակները կամ շատ նեղ մասնագիտացում ունեն, կամ կենտրոնանում են վճարովի ցանկերի վրա, կամ էլ պարզապես կապ են ստեղծում՝ առանց իրական արժեքի ստեղծման։
«Այսօր գործող հարթակների մեծ մասը ստիպում են մասնագետներին վճարել բարձր միջնորդավճարներ կամ ձեռք բերել թանկարժեք լիդեր՝ ընդամենը տեսանելի լինելու համար։ Մենք ստեղծել ենք այնպիսի մոդել, որտեղ մասնագետներին հայտնաբերում են ըստ որակի եւ համապատասխանության, ոչ թե վճարունակության»,- նշում է Ռաֆայել Տոբելյանը։
Ռաֆայել Տոբելյանը
ServiceOrca-ի տեխնիկական թիմը մշակել է նորարարական դասակարգման համակարգ՝ հարյուրավոր ծառայությունների կատեգորիաներով եւ ենթակատեգորիաներով, ինչը թույլ է տալիս ճշգրիտ համընկնումներ մատակարարների եւ ծառայության կարիքների միջեւ։ Այս ամենին զուգահեռ հարթակն ունի պարզ եւ հեշտ ընկալելի ինտերֆեյս։
Ըստ Ռաֆայելի՝ ServiceOrca-ն օգտագործում է AI տեխնոլոգիա՝ օգտագործողի նպատակն ընկալելու եւ համապատասխան մասնագետների հետ կապելու համար։ Հաշվի են առնվում մի շարք գործոններ՝ տարածքային մատչելիությունը, ծառայության առանձնահատկություններն ու մասնագիտացումը, հաճախորդների կարծիքները եւ որակի չափանիշները, նաեւ մատակարարի հասանելիությունը։
17:32 | 06.03.25 |
Turn.am-ը թվայնացնում է Հայաստանի ծառայությունների շուկան
ServiceOrca-ն մատակարարին տրամադրում է նաեւ վերլուծական գործիքակազմ՝ պրոֆիլի արդյունավետությունը չափելու համար, SEO-բարեկամական էջեր ու վավերացման նշաններ՝ վստահություն ձեւավորելու համար։
Նախատեսում են առաջիկայում գործարկել նաեւ հանդիպումների ինտեգրված կառավարման համակարգ, հավելված, վիրտուալ խորհրդատվության հնարավորություններ, վարկանիշի կառավարման եւ մի շարք այլ գործիքներ։
Ընկերության գործունեությունը արդեն հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում, Associated Press-ը հատուկ
անդրադարձ է կատարել հարթակի մեկնարկին ու առանձնահատկություններին։
Ռաֆայելի խոսքով՝ ներկայում ServiceOrca-ն նախնական համագործակցություն է իրականացնում Միացյալ նահանգներում եւ ԱՄԷ-ում, սակայն 2026 թվականին նախատեսում են ընդլայնվել Եվրոպայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում։