Վճարահաշվարկային ոլորտի նորարարական EasyPay ընկերությունն ուժեղացնում է իր տեղեկատվական անվտանգային համակարգերը՝ վերջին շրջանում Հայաստանի թվային ենթակառուցվածքների ուղղությամբ նկատվող կիբերանվտանգային սպառնալիքների աճի պայմաններում:
EasyPay-ից հայտնում են, որ ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկության եւ արագ արձագանքման սկզբունքին եւ իրականացնում է անվտանգային մշտադիտարկում ու ծրագրային նորացումներ` ձգտելով լինել հաճախորդների ամենավստահելի գործընկերը առցանց վճարումների ոլորտում:
«EasyPay-ում մենք գնահատում ենք պարզությունը ամեն ինչում եւ կարեւորում ենք պարզ հաղորդակցությունը մեր հաճախորդների հետ: Հանրային տրամադրությունների ուսումնասիրման արդյունքները ցույց են տալիս, որ անձնական տվյալների պաշտպանությունը ներկայում մեր հաճախորդների առաջնահերթությունների ցանկում է: Այդ մասով ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն իմանան` մենք մշտապես ձգտում ենք ապահովել առավելագույն անվտանգություն եւ միեւնույն ժամանակ լինել բաց ու ազնիվ մեր օգտատերերի հետ», - նշել է EasyPay-ի գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը։
«EasyPay-ը շարունակաբար քայլեր է ձեռնարկում օգտատերերի ֆինանսական գրագիտության եւ տեղեկատվական անվտանգության գիտելիքների բարձրացման ուղղությամբ:
Ընկերությունը հորդորում է զգոնություն դրսեւորել եւ անսովոր շարժերի դեպքում անմիջապես կապ հաստատել EasyPay-ի աջակցության թիմի հետ՝ արագ արձագանք եւ անհրաժեշտ օգնություն ստանալու համար: Ընկերությունը կարեւորում է հաճախորդների հետ ջանքերի միավորումը՝ զեղծարարների դեմ միասնաբար պայքարելու համար:
Եթե տեխնիկական արդիականացման ընթացքում որոշ ծառայություններում առաջանում են ժամանակավոր խափանումներ, ընկերությունը անկեղծորեն հայցում է օգտատերերի ներողամտությունը՝ հավաստիացնելով, որ բոլոր գործողությունները ուղղված են ծառայությունների շարունակական բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: