13:46 | 25.06.25 | Նորություններ | 1874

STAN-ը փիչինգ միջոցառում կանցկացնի Սեւան Ստարտափ Սամիթ 2025-ում

Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է Սեւան Ստարտափ Սամիթ 2025-ում փիչինգ միջոցառում անցկացնելու մասին՝ Triple S Ventures-ի հետ համատեղ եւ Seaside Startup Summit-ի եւ CARE Caucasus-ի աջակցությամբ։

CARE Caucasus-ը կտրամադրի 25 հազար դոլարի դրամաշնորհ կանանց համար լուծումներ մշակող ստարտափներին, որոնք ունեն Վրաստանում հետագա գործունեություն ծավալելու ներուժ:

Մասնակցելու համար հարկավոր է նախատեսել նաեւ Սեւանի Ստարտափ Սամիթ 2025-ին մասնակցություն։ Դիմել հնարավոր է այստեղ։ Փիչինգ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին։