Fastex էկոհամակարգն այս տարի եւս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը կայացել է հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ 

Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափների, ներդրողների եւ ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրոդուկտներով եւ տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։ 

Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլեւ՝ ոլորտի նորեկներին։

Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի FastFlip խաղային լուծումը։

Fastex-ը միջոցառման յոթ օրվա ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝  Fast Shift-ի եւ Ֆասթ Բանկի լուծումների հետ նոր ինտեգրացիաները։

Հուլիսի 24-ին Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է FTN-ի զարգացման հեռանկարները, պատմել Bahamut բլոկչեյնի կարեւոր թարմացումների եւ Web3 վերջին միտումների մասին: Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը #campfiretalk ձեւաչափով հանդիպման ընթացքում խոսել է էկոհամակարգի պրոդուկտների, գործող առաջարկների եւ նոր նախագծերի մասին: 

«Fastex-ի մասնակցությունը Startup Summit-ին եւս մեկ անգամ ընդգծում է տեխնոլոգիական աշխարհում էկոհամակարգի հաստատուն դիրքերը եւ դրա առաքելությունը բլոկչեյն տեխնոլոգիաների հանրայնացման գործընթացում։

Fastex-ը կշարունակի իր ներդրումն ունենալ հայաստանյան զարգացող տեխնոլոգիական աշխարհում՝ կիրառելով Web3-ի ամբողջ ներուժը»,- ասվում է հաղորդագրությունում: