Yandex Go հավելվածով Երեւանում արդեն հնարավոր է վարձակալել JET ինքնագլորներ։
Այսպիսով՝ հավելվածի օգտատերերը կստանան եւս մեկ հնարավորություն քաղաքում հարմարավետ տեղաշարժվելու համար, իսկ ծառայության գործընկերը՝ ձեռք բերելու նոր օգտատերեր իրենց ինքնագլորների համար։
Քաղաքում տեղաշարժվելու համար Yandex Go-ում այժմ կարելի է ոչ միայն պատվիրել ուղեւորություն կամ դիտել հանրային տրանսպորտի ժամանման ժամանակը, այլեւ՝ վարձակալել էլեկտրական ինքնագլոր։ Օգտվելու համար բավական է հավելվածը թարմացնել վերջին տարբերակին։ Ինքնագլորի ամրագրման դեպքում օգտատերերը ստանում են 10 րոպե անվճար ժամանակ դրան հասնելու համար։
Ինքնագլոր վարձակալելը հասանելի է 18 տարեկանից սկսած անձանց համար։ Միեւնույն հաշվով հնարավոր է միաժամանակ ամրագրել մինչեւ երեք ինքնագլոր՝ հարմարավետ դարձնելով ընկերների կամ բարեկամների հետ ուղեւորությունը։ Կա երկու տարբերակ միաժամանակ մի քանի ինքնագլոր վարձակալելու համար. կարելի է օգտվել հավելվածի «Եվս մեկ ինքնագլոր» կոճակից կամ սքանավորել ինքնագլորի կորպուսի վրա տեղադրված QR կոդը։
Ուղեւորությունից առաջ օգտատերերը ստանում են պարզ ցուցումներ՝ ինքնագլորների անվտանգ օգտագործման վերաբերյալ։ Մարդաշատ վայրերում ինքնագլորների արագությունը ինքնաբերաբար նվազում է, այդ գոտիները նշված են հավելվածի քարտեզում։ Իսկ արգելված տարածքներում դրանք աստիճանաբար իջեցնում են արագությունը մինչեւ լիարժեք կանգառ։